09 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Դեղերը դեղատոմսերով հատկացնելը հավանաբար կհետաձգվի. նախարար

Առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը այսօր կառավարության նիստից հետ լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ դեղերի դեղատոմսերով տրամադրելու հարցը քնարկվում է: «Երկու նուանս է մնացել, որ ճշտեն մասնագիտական շրջանակների հետ, եթե ամեն ինչ իմ մտածած պլանով գնա, հավանաբար հուլիսի մեկից և աշնանից մտնող ցանկերի մասով մեկ տարով երկարացում կլինի մեկ տարով, անկեղծ ասաց անտիբիոտիկների, հակաբիոտիկների մասով մասնագետները հակված են թողնել ուժի մեջ, քանի որ դրա չարաշահումը ավելի լուրջ խնդիր է»,-ասաց նա և նշեց, որ որոշման համար հավելյալ կտեղեկացնեն:

 Արսեն Թորոսյանը նաև կարծում է, թե ծխելու դեմ պայքարի նախագիծը շրջանառության մեջ նախկին նախարարը չի դրել: «Դա Հայաստանի միջազգային ստանձնած պարտավորությունների շրջանակներում է, խնդրում եմ չանձնավորել, յուրասքանչյուր առողջապահության նախարար պարտավոր է մտածել իր քաղաքացիների առողջության մասին, եթե այդ համատեքստում նայենք, մենք հիմա էլ ունենք նման օրենք, որը գործում է»,-ասաց նա: Հարցին`ինքը շարունակելո՞ւ է այս պայքարը, նախարրան ասաց, թե կարծում է, որ մոտակա ժամանակներում դրան չի անդրադառնա: Անդրադառնալով տուգանքների մասին բողոքներին, նա ասաց, որ դրանք պետք է վերանայվեն: «Պետք է լինեն կանխարգելող, բայց նաև չվախեցնող»,-ասաց Արսեն Թորոսյանը:

Հարցին՝ ի՞նչ փուլում է դեղատոմոսով դեղերի դուրսգրման հարցը, նախարարն ասաց, որ քննարկում են այդ հարցը: «Քննարկում ենք, կտեղեկացնենք հավելյալ, որ, հավանաբար, կհետաձգվի»,-ասաց Ա. Թորոսյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ