08 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 2018

Մշակույթի նախարարը՝ ոլորտից անտեղյակ լինելու հայտարարությունների մասին (տեսանյութ)

Մշակույթի նոր նախարար Լիլիթ Մակունցն այսօր կառավարության նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, թե իր նշանակման հետ կապված սոցիալական ցանցերում դիտարկումներ եղան, թե ինքն անտեղյակ է այս ոլորտից: Մանրամասները՝ տեսանյութում:

Այս բուռն գործընթացը վտանգնե­րով է հղի՝ բյուջե կարող է մուտքեր չարվեն. Հրապարակ

Նիկոլ Փաշինյանի՝ «լայվով» ու լավով արած հայտա­րարությունից հետո, թե մաքսային ձեւակերպումները պետք է արագացնել, եւ ով ինչ ուզում է, պիտի անարգել ներկրի, մի իսկական իրարանցում ու խառնաշփոթ է առա­ջացրել մաքսային համակարգում: Այս օրե­րին մարդիկ վարչապետի «օն լայն» տված «դաբրոյով» սկսել են ճնշել մաքսավորներին, թե «Նիկոլն ասել ա՝ ինչ ուզում ենք, պիտի ներկրենք», ու պահանջում են […]

Կուտակային կենսաթոշակային համակարգի կասեցումը չի բացառվում (տեսանյութ)

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դիտարկում է կուտակային կենսաթոշակային համակարգի կասեցումը: Լրագրողների հարցին՝ հնարավո՞ր է համակարգի կասեցումը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն ասաց. «Դիտարկում ենք»:

Վարչապետը իջավ կառավարության շենքի դիմաց հավաքվածների մոտ (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստից առաջ մոտեցավ շենքի դիմաց հավաքված քաղաքացիներին, ովքեր տարբեր խնդիրներով էին դիմում վարչապետին: Մանրամասները՝ տեսանյութում: https://www.youtube.com/watch?v=jZ7QfE9_3Cg&feature=youtu.be

Սպասում են Վանոյին. Ժողովուրդ

Համաժողովրդական շարժման հաղթանակից եւ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ վարչապետ դառնալուց հետո շատերը սպասում են արդեն քսան տարի քաղաքական դրդապատճառներով վտարանդիության մեջ գտնվող Ղարաբաղ կոմիտեի անդամ, ՀՀ ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի վերադարձին: Աժ-ում Փաշինյանի ընտրության ժամանակ այս հարցը բարձրացրեց նաեւ «Ծառուկյան» խմբակցության պատգա­մավոր Արարատ Զուրաբյանը: Օրաթերթի հետ զրույցում Սիրադեղյանի քրոջ դուստրը՝ երգչու­հի Գաբի Գալոյանը, Սիրադեղյանի վերադարձի […]

«Սարի թաղի» գործով կալանավորվածները քաղբանտարկյա՞լ են. ծանր կենցաղի դառը պտուղները

2016թ.  հուլիսի 29-ի կեսգիշերին և լույս 30-ի գիշերը, երբ Երևանի Խորենացի փողոցում և Սարի թաղ թաղամասում ընթանում էին ի աջակցություն ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռերի» հերթական հավաքն ու երթը, ոստիկանության ծառայողների կողմից, մասնավորապես Սարի թաղում հավաքված ցուցարարների նկատմամբ գործադրվեց բռնություն, կիրառվեցին հատուկ միջոցներ: Դրանց արդյունքում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ պատճառվեցին հավաքի մասնակիցներին, անգամ` ոստիկաններին ու […]

Վարդան Հարությունյանը և մի քանի այլ պաշտոնյաներ կազատվեն պաշտոններից

Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով ևս երկու հարց ընդգրկվեց օրակարգում: Նրանցից մեկը վերաբերում էր ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի հրաժարականին, իսկ մյուսը՝  Վիճակագրության ծառայության պետի հրաժականին : Իսկ արդեն օրակարգում ընդգրկված հարցերից մեկով Ֆիրդուս Զաքարյանն է ազատվում Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից, իսկ Գագիկ Հայրապետյանը՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի ղեկավարի […]

Նոր կառավարությունը կարող է դառնալ իր իսկ գործածած մեթոդների զոհը. Ժողովուրդ

Հայաստանում նոր, ընդ որում, վտանգավոր ավանդույթ է ձեւավորվում, երբ ժողովրդավարությունը սպառնում է վերածվել անար­խիայի: Մարդիկ այս օրերին փորձում են իրենց խնդիրների լուծմանը հասնել փողոցներ փակելու, այդպես երթեւեկությունը կաթ­վածահար անելու միջոցով: ՀՀ քաղաքացիներս այսօր բողոքի ակցիաներին կիրառում են նույն այն մեթոդները, ինչ ՀՀ նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործածում էր ՀՀԿ-ի դեմ ու հասավ հաղթանակի: Բայց եթե […]

Մենք հաստատ սա չէինք ուզում. 168 Ժամ

Հայտնի մտավորականը մի քանի օր առաջ հրապարակավ դիմեց նոր իշխանություններին զգուշացնելով, որ հարկավոր է ուշադիր լինել, այլա­պես շշից դուրս կգա քաոսի ջինը: Հի­մա մեզանից ոմանք որոշել են, որ մայրաքաղաքի իշխանությունների այգու նորոգման նախագիծն ան­ճաշակ է, և միտինգով կասեցնում են այգու վերակառուցման նախագիծը: Մյուսները քաղաքապետարանի աշ­խատանքից դժգոհ շենք ու փողոց են շրջափակում: Նախկին նաիրիտցիները բողոցի ցույց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԱպրիլիՀունիսի