Ֆելիքս Ցոլակյանը հայտնել է, թե ինչու է կողմ քվեարկել Փաշինյանին
Հարգելի հայրենակիցներ, ես քվեարկել եմ ժողովրդի թեկնածուի օգտին՝ իմ խղճի թելադրանքով։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, ով կողմ է քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը: Հիշեցնեք, որ 56 դեմ, 45 կողմ ձայների հարաբերակցությամբ Նիկոլ Փաշինյանը չընտրվեց ՀՀ վարչապետ: