29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Այս բուռն գործընթացը վտանգնե­րով է հղի՝ բյուջե կարող է մուտքեր չարվեն. Հրապարակ

Նիկոլ Փաշինյանի՝ «լայվով» ու լավով արած հայտա­րարությունից հետո, թե մաքսային ձեւակերպումները պետք է արագացնել, եւ ով ինչ ուզում է, պիտի անարգել ներկրի, մի իսկական իրարանցում ու խառնաշփոթ է առա­ջացրել մաքսային համակարգում: Այս օրե­րին մարդիկ վարչապետի «օն լայն» տված «դաբրոյով» սկսել են ճնշել մաքսավորներին, թե «Նիկոլն ասել ա՝ ինչ ուզում ենք, պիտի ներկրենք», ու պահանջում են արագ ձեւակերպել իրենց ապրանքները: Ու սա խնդիր է հարուցել ՊԵԿ-ում:

Մաքսավորները դժգոհում են, որ մարդ կա՝ աղմկելով, մարդ կա՝ տեսախցիկով սպառնալով, գալիս ու պարտադրում է իր քմահաճույքները: Օրինակ՝ եղել է դեպք, երբ սահմանված նորմայից ավելի, առանց մաքսազերծման ապրանք են ցանկա­ցել անցկացնել՝ դարձյալ հիշատւս­կելով Նիկոլ Փաշինյանի խոսքերը: Կամ, օրինակ, ակնհայտ թանկարժեք ապրանքը, որը պետք է մաքսազերծվի հսկիչ գնով եւ բարձր արժեքով, պարտադրել են մաքսազերծել իրենց գրած նկատելի ցածր ինվոյսային արժեքով՝ կրկին ապավինելով վարչապետի խոսքերին: Ոմանց դեպքում իրավիճակն այնքան է թեժացել, որ անգամ հասել Է ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանին, որ նա լուծում տա այս կամ այն քաղաքացու հարուցած խնդրին: Հարությունյանն էլ հրահանգել է անխոչընդոտ ներկ­րել, բայց՝ օրենքի սահմաններում, ոչ թե ամենաթողությամբ:

Մի բան էլ. վարչապետի հայտա­րարությունից հետո ներկրողները սկսել են ստիպել, որ մաքսազերծումն անեն ինվոյսներով, իսկ սահ­մանից այն կողմում վրացիները «կեղծ ինվոյսներ» սարքելու ծառա­յություններ են բացել եւ ցանկացած ապրանքի համար ցանկացած գնով «ինվոյս» են գրում՝ տալիս հայե­րին: Հսկիչ գներից հրաժարվելու եւ ինվոյսներով մաքսազերծում անելու այս բուռն գործընթացը վտանգնե­րով է հղի՝ բյուջե կարող է մուտքեր չարվեն, եւ որոշ մութ անձինք օգտվեն այս իրավիճակից:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ