25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Դավադրությո՞ւն /տեսանյութ/

Արդեն հայտնել ենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում շարունակվող Կարո Եղնուկյանի և «Սասնա ծռեր» 10 անդամի գործով դատական նիստը այսօր՝ մայիսի 17-ին  հետաձգվեց՝ մեկ շաբաթով:

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտարարել էր, որ ուղեկցող գումարտակը հայտնվել է շրջափակման մեջ և ամբաստանյալները չեն կարող դատարան բերվել:

Արդեն դատարանի բակում Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, փաստաբան Նինա Կարապետյանցը նկատեց, որ այլ գործերով ամբաստանյալներ բերվում են դատարան.«Ուղեկցող գումարտակի հատուկ մեքենայի պակաս չկա, տեսանք, որ այդպիսի մեքենայով ամբաստանյալներ բերվում են: Սա հատուկ տակտիկա է և միտված է «Սասնա ծռեր»-ի դատը հետաձգելուն» : 

Հիշեցնենք, որ Եղնուկյանը մեղադրվում է «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ:

Նշենք, որ Արտուշ Գաբրիելյանը քննում է «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գեւորգյանի, Կարո  Եղնուկյանի եւ Խաչատուր Գիչյանի մասով գործը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ