25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ո՞ր դեպքում Փաշինյանը կրկին կհանդիպի Սերժ Սարգսյանին

«Քանի դեռ մենաշնորհները հաղթահարված չեն, մենք տնտեսության որակական փոփոխության մասին չենք կարող ընդհանրապես խոսել, տնտեսության մեջ լավատեսական սպասումներ են և պիտի կարողանանք այդ սպասումներն արդարացնել»,-այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հարցին, թե ինչ տնտեսություն է ժառանգություն ստացել նախորդ Կառավարությունից, Փաշինյանը պատասխանեց.

«Ժառանգության մասին գիտեք` մենաշնորհային տնտեսություն, որտեղ տնտեսական գործունեության հնարավորությունները սահմանափակված են եղել և հիմա արագ այդ հնարավորությունները կընդլայնենք, արդեն «դե ֆակտո» ընդլայնված են: Հիմա պետք է, որ մարդիկ համոզվեն դրանում ու պատշաճ ձևով` ներդրումների տեսքով արձագանքեն»:

Հարցին, թե Ռուսաստանը չի՞ խոչընդոտի Հայաստան-Իրան կապի աշխուժացմանը, վարչապետն արձագանքեց.  «Սա ԵԱՏՄ-Իրան համաձայնագիր է, և Ռուսաստանն էլ պայմանագրի կողմ է: Բնականաբար, այդ պայմանագիրը ստորագրելով ոչ միայն խոչընդոտելու մասին խոսք չի կարող լինել, այլև ամեն ինչով նպաստելու է, որ պայմանագիրը էֆեկտիվ լինի և ասեմ, որ Հայաստանի շահերը լիարժեք այս պայմանագրի մեջ հաշվի են առնվել»: 

Նիկոլ Փաշինյանը տեսականորեն չի բացառում, որ հնարավոր է իր և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը: «Հնարավոր տարբերակը, որտեղ տեսականում հնարավոր է հանդիպում, դա Ղարաբաղի հարցի հետ կապված որոշ ինֆորմացիայի ստացման անհրաժեշտությունն է», – ասաց Նիկոլ Փաշինյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ