31 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Վալերիյ Օսիպյանն անդրադարձավ հավաքների ժամանակ հանցագործությունների դեպքերին

Ապրիլի 13-ից մինչև մայիսի 16-ն ընկած ժամանակահատվածում հավաքների ժամանակ ոստիկանության ծառայողների կողմից կատարված ենթադրյալ հանցագործություններով ստացվել է 32 հաղորդում: Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: «Բոլոր հաղորդումները գրանցվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգով, ստուգվել կամ գտնվել են ստուգման փուլում»,-ասաց նա: Վալերի Օսիպյանը նշեց, որ հաղորդումները պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի:

«Հաղորդումներ ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացիների նկատմամբ բռնության գործադրելու դեպքերի , հաղորդումներ ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացիների տրանսպորտային միջոցները վնասելու դեպքեր»,-ասաց նա: Վալերիյ Օսիպյանը նշեց, որ այս բոլոր հաղորդումները գտնվում են ընթացքի մեջ: «Այսօր հանրությանը հետաքրքրում է այդ անձանց հայտնաբերման ու քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը , տեղեկացնում եմ, որ մինչև օրս իրականացվել է անձանց ինքնությունը պարզելու, նրանց վերաբերյալ տեղեկություններ ձեռք բերելու օպերատիվ հետախուզական միջոցառումներ ու առաջին արդյունքներն այսօր, մեծ հավանականությամբ, ոստիկանության կողմից կհրապարակվեն»,-ասաց ՀՀ ոստիկանապետը:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ