12 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մարդկանց անընդհատ տուգանելու մոլուցքը պետք է շատ արագ կանգնեցնել. Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ երթևեկությանը հետևող արագաչափերի և տեսախցիկների գործունեությանը: «Ես կարծում եմ, որ այնտեղ հսկայական տուգանքներ կան կուտակված , որոնք մարդիկ չեն վճարել , ենթադրվում է, դրա հնարավորությունը չունենալու պատճառով»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ պետք է մեխանիզմներ մտածել այդ պարտքերը ներելու մասին:

«Պետք է մտածել արագաչափերի, տեսախցիկներկ գործունեության հետագա արդյունավետության մասին, կարծում եմ՝ նպատակահարմար կլինի ինչ-որ մի ժամանակաշրջանում, եթե կա այդպիսի օրենսդրական հնարավորություն, եթե չկա, մտածել այդ օրենսդրական հնարավորության մասին, դրանց գործունեությունը դադարեցնելու կամ կասեցնելու մասին»,-ասաց վարչապետը: Նա նշեց, որ պետք է առնվազն այդ պրակտիկան շատ արագ, հենց այսօրվանից դադարեցնել: «Մարդկանց անընդհատ տուգանելու մոլուցքը պետք է շատ արագ կանգնեցնել»,-ասաց նա: Նիկոլ Փաշինյանը ՀՀ ոստիկանապետին ու Արդարդատության նախարարին առաջարկեց քննարկում հրավիրել այս թեմայի շուրջ:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ