25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Սասնա ծռերին» ուղեկցող գումարտակը շրջափակման մեջ է. դատավոր

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում շարունակվող Կարո Եղնուկյանի և «Սասնա ծռեր» 10 անդամի գործով դատական նիստը քիչ առաջ հետաձգվեց՝ մեկ շաբաթով:

Արդեն հայտնել ենք, որ գործով ամբաստանյալները չեն տեղափոխվել դատարան, քանի որ ուղեկցող գումարտակ չի եղել:

Չնայած, «Սասնա ծռեր»-ի պաշտպանները պահանջեցին նիստը ընդմիջել կարճ ժամանակով, մինչև հնարավոր լինի «Սասնա ծռեր»-ին դատարան բերել՝ դատավորը որոշեց նիստը հետաձգել մեկ շաբաթով:

««Սասնա ծռեր»-ի աջակիցները երեկվանից շրջափակվան են պահում Շենգավիթի դատարանը և փակ է Արշակունյաց պողոտան: Ուղեկցող գումարտակը շրջափակման մեջ է մնացել ու դեռ չեն կարող դատարանից դուրս գալ»,-մանրամասնեց դատավորը:

Հիշեցնենք, որ Եղնուկյանը մեղադրվում է «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ:

Նշենք, որ Արտուշ Գաբրիելյանը քննում է «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գեւորգյանի, Կարո  Եղնուկյանի եւ Խաչատուր Գիչյանի մասով գործը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ