04 Օգոստոսի, Երեքշաբթի, 2026
KFC

Նախարարը՝ Գագիկ Ծառուկյանի մոտ իր համար բարեխոսելու մասին

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նորանշանակ նախարար Աշոտ Հակոբյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ լուրերին, որ էներգետիկայի նախարարն է բարեխոսել Գագիկ Ծառուկյանի մոտ, քանի որ համակուրսեցիներ են. «Այո՛, ես էներգետիկայի նախարարի հետ համակուրսեցի եմ, չեմ հերքում, բայց ես նախորդ տարվա հոկտեմբերից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ եմ, և թիմային որոշմամբ եմ նշանակվել նախարար»։

Նորանշանակ նախարարան ասաց նաև, թե իրեն աստիճանաբար ներկայացվում են ոլորտում առկա խնդիրները, այդ թվում՝ նաև «Հյուսիս-հարավ»-ին վերաբերվող հարցերը։

Ինչ վերաբերում է մտահոգություններին, թե նախկինում նախարարը ՀՔԾ պաշտոնյա է եղել, տրանսպորտի հետ որևէ կապ չի ունեցել, Աշոտ Հակոբյանն արձագանքեց. «Եթե իմ նախորդ աշխատանքը չօգնի, չի կարող վնասել»։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ