25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 2018

Պատահական չէ, որ իմ առաջին օտարերկրյա պաշտոնական այցը կատարում եմ եղբայրական Վրաստան. ինչ է քննարկել Փաշինյանը Վրաստանի վարչապետի հետ /ֆոտո/

Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Թբիլիսիի «Հերոսների» հրապարակ, ծաղկեպսակ դրել հուշակոթողին, այնուհետև ուղևորվել կառավարություն: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Գիորգի Կվիրիկաշվիլիի առանձնազրույցը, որի ընթացքում Հայաստանի և Վրաստանի վարչապետերն անդրադարձել են հայ-վրացական հարաբերությունների օրակարգային հարցերին և դրանց զարգացման հեռանկարներին:  Վարչապետերի առանձնազրույցին հաջորդել է երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների […]

Մի շարք չարաշահումներ են եղել

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ Պավել Ղալթաղչյանը բյուջեի կատարողականի քննարկմանը նշեց, որ ՏՄՊՊՀ-ի բյուջեն կազմել է 212 մլն 500 հազար դրամ և օգտագործվել է նախատեսված հոդվածներով: Ըստ նրա՝ ընդհանուր 1 մլն 700 հազար դրամ տնտեսում ունեն: Պավել Ղալթաղչյանը նշեց, որ 350 վարույթ է հարուցվել, որից 122-ի դեպքում հետևել են կարգավորման խնդիրներ և […]

500 տարի է պետք, որ «միջին ստաբիլ կենսամակարդակի հասնենք»

«Ցանակցած տնտեսական աճ պետք է արտահայտվի նաեւ աշխատատեղերի ստեղծմամբ, սակայն գործազրկության պաշտոնական թվերին նայելով կարծես որեւէ փոփոխություն չկա:  Հիմա այդ 850 մլն դոլար ներդրումները, 7,5 տոկոս տնտեսական աճը, եթե որեւէ կերպ Հայաստանի քաղաքացու բարեկեցության վրա չի արտացոլվելու, դա նմանվում է «անորսալի Ջո»-ին, որը լեգենդում կա, իրականում չկա»,-2017 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց «Ծառուկյան» խմբակցության […]

Վճռաբեկ դատարանը մերժեց. իրավիճակը լարված է

Քիչ առաջ վճռաբեկ դատարանի ներկայացուցիչները հանդիպեցին Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների աջակիցների հետ: Վճռաբեկ դատարանի նախագահի օգնականը հայտնել է, որ փաստաբան Տիգրան Հայրապետյանի ներկայացրած միջնորդությունը՝ խափանման միջոցը փոխելու մասին՝ մերժվել է: Նա նշել է, որ որոշումը ուղարկվել է նամակով և այն տեղ կհասնի յոթ օրյա ժամկետում: Սեֆիլյանի եւ մյուսների աջակիցները զայրացած են: Վճռաբեկ դատարանի ներկայացուցիչները հրաժարվել են […]

Մարտին Սարգսյանը պատրաստ է փաստաթղթեր տրամադրել

Անշարք գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանի խոսքով՝ իրենց կառույցը կոռուպցիոն սկանդալների մեջ երբեք ներգրավված չի եղել. «Ընդհանուր առմամբ մենք խնդիրներ չունենք, աշխատանքյին պրոցեսի մեջ ենք: Մենք այս տարիների ընթացքում փորձել ենք լուծել խնդիրներ, որոնք եղել են: Մենք փորձել ենք տանարջատել մարդու-քաղաքացու-աշխատակցի կապերը: Առաջ մարզերում իշխանավորբերները կարող էին ազդել, հետո էլեկտրոնայնացման արդյունքում այդ ազդեցության […]

Ես հորդորում եմ կառավարությանը ժամ առաջ ներդնել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը. ԿԲ նախկին նախագահ

«Ես հորդորում եմ ներկայիս կառավարությանը վճիռ կայացնել, ոչ մի կերպ չհետաձգել և ժամ առաջ ներդնել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը:  Ես գտնում եմ, որ համակարգի մեկ տարով հետաձգումը ոչինչ չի տալու»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց տնտեսագետ, ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը և հավելեց, որ Հայաստանը պետք է ժամ առաջ ներդնի այդ համակարգը : […]

Աշխարհում չկա որեւէ երկիր, որտեղ ստվեր չլինի. ՊԵԿ

«Մեր գերակա նպատակը եղել է գործարքների փաստաթղթավորման վերջնական կայացումը Հայաստանում, որովհետեւ եթե ցանկացած գործարք ճիշտ փաստաթղթավորվի, ապա վարչաչաչության կարիք չի լինի եւ կունանանք հարկային մուտքերի աճ»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը: «Իհարկե, 100-տոկոսանոց արդյունքի չենք հասել, բայց աշխարհում չկա որեւէ երկիր, որտեղ ստվեր չլինի: Մեր գործողությունները միշտ միտված են եղել […]

Գազի ներտնային սպասարկման համար գանձվող գումարները չեն վերանալու

Էներգետիկ ենթակառուցվածնքերի և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում հերքեց այն տեղեկությունները, թե գազի ներտնային սպասարկման համար գանձվող գումարները վերանալու են: «Իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն է դա, ես անձամբ տեղյակ չեմ, և նման քննարկումներ չենք անում»,- ասաց նա, ապա հավելեց որ դա պահին հնարավոր էլ չէ վերացնել:

Պետք է հստակ ասվի, թե ինչու է հնարավոր կամ անհնար գազի սակագնի բարձրացումը

«ՀՀ 2017թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը ԲՀԿ քվոտայով ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար նշանակված Արթուր Գրիգորյանը ընդունեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումայնի առաջարկը՝ Կառավարություն-ԱԺ համատեղ քննարկումներ սկսել՝ տեսնելու գազի և էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հնարավորությունները: Միքայել Մելքումայնը նաև հիշեցրեց, որ մի քանի տարի առաջ գազի հարցով հանձնաժողով էր ստեղծվել, և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԱպրիլիՀունիսի