25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

500 տարի է պետք, որ «միջին ստաբիլ կենսամակարդակի հասնենք»

«Ցանակցած տնտեսական աճ պետք է արտահայտվի նաեւ աշխատատեղերի ստեղծմամբ, սակայն գործազրկության պաշտոնական թվերին նայելով կարծես որեւէ փոփոխություն չկա:  Հիմա այդ 850 մլն դոլար ներդրումները, 7,5 տոկոս տնտեսական աճը, եթե որեւէ կերպ Հայաստանի քաղաքացու բարեկեցության վրա չի արտացոլվելու, դա նմանվում է «անորսալի Ջո»-ին, որը լեգենդում կա, իրականում չկա»,-2017 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նա հարցրեց՝ արդյոք եղե՞լ է այդ 850 մլն դոլարի ներդրումը եւ որքան աշխատատեղ է բացվել: Եթե բացվել է, ինչու գործազրկության տոկոսը չի նվազել»:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց, որ իրականում գործազրկությունը 2017-ին 0,2 տոկոսով նվազել է եւ կազմել 17,8 տոկոս. «Կարելի է ասել, որ դա քիչ է: Բացի այդ որոշակի փոփոխություն է եղել աշխատավարձի ցուցանիշներում, աճել է 3,3 տոկոսով: Հատկապես մասնավոր հատվածում միջին աշխատավարձը կազմել է 195 հազար դրամ»:

Նաիրա Զոհրաբյանն էլ նկատեց, որ նման ցուցանիշներ արձանագրելու պայմաններում 500 տարի է պետք, որ «միջին ստաբիլ կենսամակարդակի հասնենք»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ