06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 2018

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Թբիլիսիում հանդիպում է ունեցել Վրաստաի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեի հետ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Թբիլիսիում հանդիպում է ունեցել Վրաստաի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են իրավական օգնության ոլորտում երկու երկրների դատախազությունների միջև համագործակցության զարգացման խնդիրներն ու հեռանկարները: Հաշվի առնելով հարևան բարեկամ երկրների քաղաքացիների ակտիվ փոխայցելությունները, գլխավոր դատախազները շոշափել են նաև Հայաստանում և Վրաստանում միմյանց քաղաքացիների իրավունքների պաշտպանության ապահովմանը, միջազգային հանցավորության […]

Արամ Սիմոնյանը վերակենդանացման բաժանմունքում է. հիվանդանոցում լռում են

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով երեկ կեսգիշերն անց հոսպիտալացվել է և տեղափոխվել «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրենի աշխատասենյակից տեղեկացրին, որ ռեկտորի առողջական վիճակի մասին տեղեկատվություն դեռ չեն կարող տրամադրել. «Այս պահին ոչ մի ինֆորմացիա չենք կարող փոխանցել,  […]

Երեւանի փոխքաղաքապետը պահանջում է հրապարակային ներողություն խնդրել

Ս. թ. մայիսի 30-ին Երևանի ավագանու հերթական նիստի ընդմիջմանը «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը մի շարք լրատվամիջոցների ներկայությամբ հայտարարեց, որ ես, մեջբերում եմ, «լրագրող եմ ծեծել»: Ես՝ Վահե Նիկոյանս, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Մարինա Խաչատրյանի այս պնդումն ակնհայտ սուտ է և զրպարտություն։ Նշված անձի սանձարձակություններն ու սադրանքները Երևանի ավագանու նիստերի ընթացքում բոլորին են […]

Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել բանակում խոշտանգման ենթարկված Ա.Հակոբյանի ներկայացուցիչ «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի վճռաբեկ բողոքը

Վճռաբեկ դատարանը 25.05.2018 թ որոշում է կայացրել  վճռաբեկ բողոքը վարույթ  ընդունելու մասին:  Հիշեցնենք, որ  «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ–ի տնօրեն   Ա.Դանիելյանը և Ռիտա Հակոբյանը 11.11.2015 թ ՀՀգլխավոր դատախազին հաղորդում են   ներկայացրել , որ ՀՀ զինված ուժերի զինծառայող, 1996 թ. ծնված հունվարի 15-ին    զորակոչված   Արթուր Հակոբյանը ազգականի կողմից հայտնած տեղեկության համաձայն զորամասից տեղափոխել է   Երևանի կայազորային հոսպիտալ:  Արթուրը զորամասում՝ դաժան, անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի արդյունքում, ձեռք է  բերել հոգեկան առողջականլուրջ խնդիրներ: Դեպքը, որի արդյունքում  Ա. Հակոբյանը ստացել  հոգեբանական խորը տրավմա, տեղի է ունեցել Ագարակի զորամասում սույնթվականի նոյեմբերի 6-ին կամ 7-ին:    ՔՀԻ կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում հաստատվել է, որ վերջինս իրոք ստացել է ուժեղհոգեբանական տրավմա և ներկայումս ստանում է բուժում: Ինչպես զորակոչվելիս, այնպես էլ` ծառայության ընթացքում բուժզննության ժամանակԱ.Հակոբյանի մոտ որևէ հոգեկան խնդիր չի   արձանագրվել,  նա ճանաչվել է շարքային ծառայության համար պիտանի: Հետևաբար առողջականխնդիրները նա ստացել է ծառայությունը իրականացնելիս՝ դաժան, անմարդկային վերաբերմունքի արդյունքում:  Դեպքի առիթով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ   կայազորային քննչական բաժնում 13.11.2016 թ.ՀՀ քրեական օրենսգրքի 358 .1-րդ    հոդվածի   երկրորդ մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 90555515 քրեական գործը և Ա. Հակոբյանը   ճանաչվել է տուժող: Սակայն 11.06.2016 թ.  ՀՀ քննչական կոմիտեի քննչական գլխավոր վարչության 9-րդ   կայազորային քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Հ.Հայրապետյանը որոշում է կայացրել քրեական   հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին:   Սույն որոշման դեմ 19.09.2016 թ. ՀՀ Գլխավոր դատախազի  ժամանակավոր պաշտոնակատար Ա. Հարությունյանին փաստաբանը  բողոք է ներկայացրել  քրեական գործի վարույթը կարճելու մասին 11.06.2016 թ. քննիչի որոշման դեմ:   29.09.2016 թ ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Հարությունյանը որոշում է կայացրել բողոքը մերժելումասին: 17.10.2017 թ դատախազության և քննչական մարմնի անգործության դեմ ներկայացվել է բողոք   Սյունիքի մարզի ընդհանուր իրավասությանդատարան: 16.01.2017 թ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել բողոքը մերժելու մասին: 24.01.2017 թ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ փաստաբանը   ներկայացրել է  վերաքննիչ բողոք: 22.06.2017 թ վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել փաստաբանի  կողմից ներկայացված   բողոքը բավարարելու մասին և գործըուղարկել է դատարան՝ նոր քննության: 15.09.2017 թ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել  փաստաբանի  ներկայացված բողոքը մերժելումասին:  09.01.2018 թ վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել փաստաբանի  ներկայացրած վերաքննիչ   բողոքը մերժելու մասին։ .05.2018 թ վճռաբեկ դատարանը  որոշում է կայացրել  վճռաբեկ բողոքը ընդունել  վարույթ:  Հիշեցնենք, որ   2018 թ հունվարի 9-ին «Ընդդեմիրավական կամայականության» ՀԿ–ի փաստաբան Ա․Ղարագյոզյանը վերաքննիչ դատարանի որոշման դեմ ներկայացրել  է    վճռաբեկ բողոք։   Բողոքում մասնավորապես նշվում է, որ Վերաքննիչ դատարանը  կայացնելով նշված որոշումը, թույլ է տվել ՀՀ Սահմանադրության 18-րդ,Քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ,7-րդ, 8-րդ,     9-րդ, 17-րդ հոդվածների, ՄԻԵԿ–ի 6-րդ հոդվածով սահմանված արդար դատաքննության   իրավունքը ինչպես նաև ՄԻԵԿԻ–Ի 3-րդ հոդվածով  նախատեսված    խոշանգումներից զերծ մնալու իրավունքը։ Փաստորեն վերաքննիչ դատարանը պետք է գնահատական տար, թե արդյոք  խախտվել է տուժողի իրավունքները և ազատությունները ևարդյոք խախտվել է տուժողի ՄԻԵԿ–ի 3-րդ  հոդվածով   նախատեսված խոշտանգումներից զերծ մնալու իրավունքը, սակայն դատարան միայն  չքննարկելով այդ խախտումները, միայն նշել է, որ առաջին ատյանի դատարանը իրավացիորեն փաստել է, որ  վարույթը իրականացնող մարմնիգործողությունները եղել են օրինական, որն էլ հիմք է տալիս  ենթադրելու այն, որ  վերաքննիչ դատարանը  սույն գործով եղել է կաշկանդված և չիկայացրել օրինական որոշում։    Բողոքում փաստաբանը նշել է, որ  դատարանի որոշումը ակնհայտ հակասում է քրեական դատավարության օրենսգրքի պահանջներինորի արդյունքում խախտվել է Ա. Հակոբյանի ՄԻԵԿ–ի 3-րդ  հոդվածի պահանջը, դատարանի գործը քննել է միակողմանի, բազմակողմանի լրիվ ևօբյեկտիվ քննություն չի իրականացրել: Չի անդրադարձել   բողոքում  բարձրացված այն հարցերին, որոնց,  ըստ էության դատարանը պարտավոր էիրավական  գնահատական տալ։  Ա Ղարագյոզյանը  գտնում է, որ 11.06.2016թ. ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական   գլխավոր վարչության 9րդ կայազորային  քննչական բաժնի քննիչի և ՀՀ Գլխավոր դատախազի  տեղակալ Ա.Հ. Հարությունյանի  կողմից կայացված որոշումները  անհիմն են և չեն բխում  ՀՀ   քրեական դատավարության օրենսգրքի նորմերի պահանջներից: […]

Հունիսի 1-ին մայրաքաղաքում կանցկացվեն բազմապիսի միջոցառումներ երեխաների համար

Հարգելի՛ համաքաղաքացիներ, հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով և Երևանի հիմնադրման 2800-ամյակի տոնական ծրագրի շրջանակում մայրաքաղաքում կանցկացվեն բազմապիսի միջոցառումներ երեխաների համար: Ավանդույթի համաձայն, Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպվող միջոցառումները կմեկնարկեն վաղ առավոտյան և կեզրափակվեն ուշ երեկոյան` գունեղ ու վառ հրավառությամբ: Այս տարի միջոցառումները կանցկացվեն «2800-ամյա Երևանը՝ փոքրիկների համար» խորագրի ներքո` հետևյալ ժամանակացույցով. Ազատության հրապարակ 11:00-12:00՝ […]

Ի՞նչ է հայտնաբերել ԱԱԾ-ն «Ալեքս Հոլդինգ»-ում

Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր ազգային անվտանգության ծառայությունը, շարունակելով հետևողական պայքարը կոռուպցիոն և տնտեսական բնույթի  հանցագործությունների դեմ, իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է հարկերի վճարումից խուսափելու նպատակով հայաստանյան խոշորագույն տնտեսվարողների կողմից մշակված և գործունեության ընթացքում տևական ժամանակ կիրառված սխեմա (մեխանիզմ), որի իրագործման համար օգտագործվել են հարյուրավոր քաղաքացիների անվամբ հիմնադրված, […]

Առաջնային օղակի բուժաշխատողները սոցիալապես շատ ավելի պաշտպանված կլինեն. Առողջապահության նախարար

Առաջնային բուժօգնության ոլորտում սպասվում են դրական տեղաշարժեր՝ սկսած աշխատավարձերի բարձրացումից, տեղամասային սպասարկում իրականացնող բժիշկների աշխատանքային գրաֆիկի թեթևացումից: Պոլիկլինիկաներին առնչվող առաջիկա  փոփոխությունների մասին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խոսել է Երևանի Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկա այցի ժամանակ, որտեղ բուժհաստատության աշխատակիցներից հետաքրքրվել է նրանց աշխատանքային խնդիրներով ու բուժօգնության տրամադրման հարցերով: Առողջապահության նախարարին ուղեկցել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության […]

Առաջադրվել է մեղադրանք «Հանրային Ռադիո» ընկերության աշխատակցի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելուն օժանդակելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել՝ Ավան վարչական շրջանում ապրիլի 22-ին «Հանրային Ռադիո» ընկերության աշխատակցի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելուն օժանդակելու համար:             Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ «Հանրային Ռադիո» ընկերության աշխատակից Վ.Թադևոսյանը 2018 թվականի ապրիլի 22-ին Երևան քաղաքի Աճառյան փողոցում տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ իրականացրել է […]

ԵՊՀ ղեկավարությունը իր վարքագծով եւ հայտարարություններով եւս մեկ անգամ փաստում է իր անհաղորդ լինելը. Դ. Պետրոսյան

Ուսանողների կողմից չի իրականացվել հակաօրինական որեւէ գործողություն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը՝ անդրադառնալով ԵՊՀ ղեկավարության հետ հանդիպումից հետո տեղի ունեցած իրադարձություններին: Նա մասնավորապես գրել է. «Երեկ՝ 2018 թ. մայիսի 29-ին, «ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնության կողմից առաջ քաշված 4 պահանջների հիման վրա տեղի ունեցավ հանդիպում ԵՊՀ ղեկավարության հետ, որի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԱպրիլիՀունիսի

Ամենաընթերցված