18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 2018

Արա Բաբլոյանն ընդունել է Իտալիայի նորանշանակ դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մայիսի 30-ին ընդունել է Հայաստանում Իտալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյին: Շնորհավորելով  դեսպանին` Արա Բաբլոյանը  հույս  է հայտնել, որ նա  իր գործունեությամբ նոր լիցք  կհաղորդի հայ-իտալական բազմադարյա պատմություն ունեցող հարաբերություններին: ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է երկկողմ խորհրդարանական հարաբերությունների զարգացմանը` այս հարցում կարեւորելով օրենսդիր մարմիններում գործող բարեկամական […]

Մաքրել է պետք. Սերգեյ Բագրատյան (տեսանյութ)

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ասում է, որ իրենք ցանկացածի պահի պատրաստ են արտահերթ ընտրությունների: «Բայց խմբակցությունն էլ կարծիք չի հայտնել, թե որ պահին է ավելի պատեհ ընտրություններ կազմակերպել»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Ըստ Բագրատյանի՝ իհարկե, խնդիրներ կան առ այն, որ ՀՀԿ-ն խորհրդարանում է իշխանություն, իսկ «Ելք» դաշինքն էլ՝ այսինքն փոքրամասնությունը ձևավորել է կառավարություն: […]

«Ժողովուրդը «հեսա-հեսա» պայթելու է, սա ռումբ է». Կարո Եղնուկյան/տեսանյութ/

«Ժողովուրդը «հեսա-հեսա» պայթելու է, սա ռումբ է»,-այսօր` մայիսի 30-ին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Սեֆիլյան և ընկերներ գործով չկայացած դատական նիստին, ասաց «Սասնա ծռերի» աջակցության մեջ մեղադրվող, որերս կալանքից ազատ արձակված  Կարո Եղնուկյանը: Եղնուկյանը դատավորներին կոտրելու տարբերակ ունի: Մանրամասները` տեսանյութում:

«Եթե կորուստներ չլինեին, ջրի սակագինը կարող էր նվազել»

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը բյուջեի կատարողականի ժամանակ ասաց, որ Արփա-Սևան թունելի շինարարությունը նախատեսվում է ավարտել հոջորդ տարի: Նա տեղեկացրեց, որ Սևանի մակարդակը տարեսկզբի համեմատ ավելացել է մոտ 30 սմ-ով, 1900 մետր 74 սանտիմետր: «Չնայած նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ հետ ենք 13սմ-ով, որը պայմանավորված է 17-18 թթ-ի առանց ձյան տարով, հիմա ինչ […]

Մայիսի 31-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Մայիսի  31-ին՝  ժամը 12:00-ին,  «Հենարան»  մամուլի ակումբում  կհյուրընկալվի Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի համակարգող Տեր Եսայի քահանա Արթենյանը:    ԹԵՄԱ՝    աշխարհահռչակ երգիչ Էլթոն Ջոնը  Հայատանում գտնվելու օրերին հայտարարել էր ԼԳԲՏ համայնքին օգնելու մասին. այս հայտարարությունը հասարակության շրջանում դժգոհությունների առիթ է հանդիսացել. մեր օրերում քրիստոնեական արժեքներն ու  ԼԳԲՏ համայնքին օգնելու քարոզը:

Պատժել մեղավորներին . փաստաբանը ապատեղեկատվություն է տարածել

Հաշվի առնելով լրատվամիջոցների կողմից շարունակվող հարցումները՝ հայտնում ենք, որ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմում իրականացվել են բազմակողմանի և օբյեկտիվ ուսումնասիրությունները։ Արդյունքում վերահաստատվել է, որ ՀՀ ԱԺ նախագահին սպասարկող մեքենաները Գր.Լուսավորիչ փողոցում Ֆրանսիայի դեսպանատան մոտ տեղի ունեցած դեպքի հետ որևէ առնչություն չունեն։ Հարգելի գործընկերներ, հիշեցնեմ, որ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Հենրիկ Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում մայիսի 21-ին […]

84.4 մլն դրամ՝ 5 միջազգային ցուցահանդեսի կազմակերպման համար

 2017 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ Տնտեսական զրագացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ ծրագրային 12 հիմնական միջոցառումներ են եղել: Նախարարի խոսքով` արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքական ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացմանն ուղղված 455 մլն 553 հազար դրամի ծախսման արդյունքում 93 ընկերության հնարավորություն է տրվել մասնակցել արտերկրում կայացած 10 միջազգային ցուցահանդեսի, որոնց արդյունքում կնքվել է շուրջ […]

Պետական տուրքերի մեջ առյուծի բաժինը ընկնում է «օդի հարկ» կոչվածին

2017 թվականին բյուջեում հարկերի ու տուրքերի գծով հավաքագրվել է 1 տրլն 158 մլրդ դրամ, մինչդեռ ցուցանիշը եղել է 1 տրլն 135 մլրդ դրամ: Այսօր պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ նշեց ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը: Նրա խոսքով, 2017-ին հարկային եկամուտներն ավելի են եղել 126 մլրդ դրամով կամ ավելի քան 11 տոկոսով: Մաշադյանը տեղեկացրեց, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԱպրիլիՀունիսի