17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Պետական տուրքերի մեջ առյուծի բաժինը ընկնում է «օդի հարկ» կոչվածին

2017 թվականին բյուջեում հարկերի ու տուրքերի գծով հավաքագրվել է 1 տրլն 158 մլրդ դրամ, մինչդեռ ցուցանիշը եղել է 1 տրլն 135 մլրդ դրամ: Այսօր պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ նշեց ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը:

Նրա խոսքով, 2017-ին հարկային եկամուտներն ավելի են եղել 126 մլրդ դրամով կամ ավելի քան 11 տոկոսով:

Մաշադյանը տեղեկացրեց, որ Ավելացված արժեքի հարկի գծով հարկային մուտքերը կազմել են 35,1 տոկոս կամ 406,6 մլրդ դրամ, շահութահարկի գծով մուտքերը կազմել են 9,5 տոկոս կամ 109,9 մլրդ դրամ. «Սա միակ հարկատեսակն է, որ ունեցել ենք նվազում նախորդ տարվա համեմատ: Երկամտահարկի գծով մուտքերը կազմել են 29,5 տոկոս կամ 341,5 մլրդ դրամ, աճը եղել է 2,6 տոկոսով: Ակցիզային հարկի գծով մուտքերը կազմել են 7,1 տոկոս կամ 82,3 մլրդ դրամ, աճել է 37,8 տոկոսով: Ակցիզային դրույքաչափի մեծացում է եղել, բացի այդ որոշ ապրանքատեսակների գծով ակցիզային հարկ չի եղել նախկինում, իսկ 2017-ին մտցվել է»,-ասաց Մաշադյանը:

Ինչ վերաբերում է պետական տուրքերին, ՊԵԿ փոխնախագահը նկատեց, որ 88 պետական տուրքերի մեջ առյուծի բաժինը ընկնում է «օդի հարկ» կոչվածին, որը գերազանցում է 11 մլրդ դրամը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ