17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արա Բաբլոյանն ընդունել է Իտալիայի նորանշանակ դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մայիսի 30-ին ընդունել է Հայաստանում Իտալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյին:

Շնորհավորելով  դեսպանին` Արա Բաբլոյանը  հույս  է հայտնել, որ նա  իր գործունեությամբ նոր լիցք  կհաղորդի հայ-իտալական բազմադարյա պատմություն ունեցող հարաբերություններին:

ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է երկկողմ խորհրդարանական հարաբերությունների զարգացմանը` այս հարցում կարեւորելով օրենսդիր մարմիններում գործող բարեկամական խմբերի համագործակցությունը:

Արա Բաբլոյանը, ընդգծելով, որ Իտալիան Հայաստանի համար կարեւոր գործընկեր է, հույս է հայտնել, որ Հայաստան-Եվրամիություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը, որը կարող է նպաստել նաեւ երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը, չի ուշանա:

Խորհրդարանի ղեկավարը, խոսելով Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների մասին, ասել է. «Մեզ համար կարեւոր են մարդու իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավարության զարգացումն ու պետության անվտանգությունը: Մենք կաջակցենք  կառավարության բոլոր այն ծրագրերին, որոնք միտված կլինեն երկրի զարգացմանը»:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին` Արա Բաբլոյանը նշել է, որ ժողովրդավար Արցախն ավտորիտար Ադրբեջանի մաս չի կարող կազմել: Ըստ նրա` խնդիրը պետք է կարգավորվի բանակցային սեղանի շուրջ` խաղաղ ճանապարհով:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Վինչենցո Դել Մոնակոն վստահեցրել է, որ կանի հնարավորն առավել խորացնելու եւ ամրապնդելու երկկողմ բարեկամական ավանդական կապերը: Դեսպանը Հայաստանի ներքաղաքական կյանքում կարեւորել է  փոխըմբռնման  մթնոլորտը:

Անդրադառնալով  իտալահայ  համայնքի դերակատարությանը` կողմերն ընդգծել են, որ  հայերը նպաստում են  Իտալիայի հասարակական, քաղաքական, տնտեսական եւ մշակութային կյանքի զարգացմանը եւ մեծ ներդրում ունեն հայ-իտալական հարաբերությունների ամրապնդման գործում:

Զրուցակիցներն արձանագրել են վերջին տարիներին երկկողմ  առեւտրատնտեսական հարաբերությունների դրական զարգացումը` ընդգծելով առկա չօգտագործված ներուժը: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ