25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

84.4 մլն դրամ՝ 5 միջազգային ցուցահանդեսի կազմակերպման համար

 2017 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ Տնտեսական զրագացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ ծրագրային 12 հիմնական միջոցառումներ են եղել: Նախարարի խոսքով` արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքական ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացմանն ուղղված 455 մլն 553 հազար դրամի ծախսման արդյունքում 93 ընկերության հնարավորություն է տրվել մասնակցել արտերկրում կայացած 10 միջազգային ցուցահանդեսի, որոնց արդյունքում կնքվել է շուրջ 100 արտահաման պայմանագրեր` մոտ 5.4 մլրդ դրամի գումարի չափով:

Ինչ վերաբերում է զբոսաշրջությանը, ապա նախարարի խոսքով՝ զբոսաշրջության աջակցությունը 84.4 մլն դրամի ծախս է եղել, որի հիմնական նպատակը և ցուցանիշը 5 միջազգային ցուցահանդեսների կազմակերպումն էր: «Պետական աջակցություն է ցուցաբերվել 8 փառատոների անցկացմանը, տպագրվել են 13 հազար հատ գովազդատեղեկատվական բազմալեզու տարբեր նյութեր, իրականացվել են ևս 10 գործողություններ, որոնց արդյունքում Հայաստանի զբոսաշրջիկների թիվը 18.7 տոկոս աճ է արձանագրել. մեկ ու կես մլն մարդու մասին է խոսքը գնում»,- ընդգծեց նախարարը: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ