«Եթե կորուստներ չլինեին, ջրի սակագինը կարող էր նվազել»
Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը բյուջեի կատարողականի ժամանակ ասաց, որ Արփա-Սևան թունելի շինարարությունը նախատեսվում է ավարտել հոջորդ տարի: Նա տեղեկացրեց, որ Սևանի մակարդակը տարեսկզբի համեմատ ավելացել է մոտ 30 սմ-ով, 1900 մետր 74 սանտիմետր:
«Չնայած նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ հետ ենք 13սմ-ով, որը պայմանավորված է 17-18 թթ-ի առանց ձյան տարով, հիմա ինչ էլ բարձրացել է, անձրևների հաշվին ենք կարողացել պահել»,-ասաց նա:
Խորսով Հարությունյանը նշեց, որ ռոոգման ջրի կորուստները բավական շատ են: « 70% կորուստներ ունենք համակարգում, և եթե այդ կորուստները չլիներ, կարող է և ոռոգման ջրի սակագինն էապես փոխված կլիներ»,-ասաց նա: