25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Պետք է հստակ ասվի, թե ինչու է հնարավոր կամ անհնար գազի սակագնի բարձրացումը

«ՀՀ 2017թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը ԲՀԿ քվոտայով ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար նշանակված Արթուր Գրիգորյանը ընդունեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումայնի առաջարկը՝ Կառավարություն-ԱԺ համատեղ քննարկումներ սկսել՝ տեսնելու գազի և էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հնարավորությունները:

Միքայել Մելքումայնը նաև հիշեցրեց, որ մի քանի տարի առաջ գազի հարցով հանձնաժողով էր ստեղծվել, և իրենք տեսել էին այդ հնարավորությունները, մասնավոպես կորուստտների չափը բավական շատ էր: «Բոլոր հնարավորությունները պետք է քննարկել, և ոչ մի հնարավորություն չպետք է բաց թողնել: Մեր դռները բաց են: Պետք է գոնե մեկ անգամ հասարակությանը հստակ ուղերձ հղենք, այդ քննակումների արդյունքում, եթե հնարավոր է իջեցնել՝ իջեցնում ենք, եթե ոչ, ապա հստակ ասենք՝ ինչ պատճառով հնարավոր չէ: Որովհետև շատ ժամանակ հանրությունը տեղեկացված չլինելու պատճառով քննադատում է, որ ունենք բավարար հնարավորություն իջեցնելու, կամ գոնե չբարձրացնելու,բայց չեն արվում: Հիմա պայամանավորվենք թափացիկ գործելու, և հանրությանը տեղյակ պահենք, ինչու չկարողացանք իջեցնել»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ