25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մի շարք չարաշահումներ են եղել

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ Պավել Ղալթաղչյանը բյուջեի կատարողականի քննարկմանը նշեց, որ ՏՄՊՊՀ-ի բյուջեն կազմել է 212 մլն 500 հազար դրամ և օգտագործվել է նախատեսված հոդվածներով: Ըստ նրա՝ ընդհանուր 1 մլն 700 հազար դրամ տնտեսում ունեն: Պավել Ղալթաղչյանը նշեց, որ 350 վարույթ է հարուցվել, որից 122-ի դեպքում հետևել են կարգավորման խնդիրներ և պատժամիջոցներ են կիրառվել:

ԱԺ ֆինանսատնտեսական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը հետաքրքրվեց, թե վարույթների շնորհիվ հիմնականում ինչ են բացահայտել: Պավել Ղալթաղչյանը նշեց, որ վարույթները եղել են բոլոր չորս ուղղություններով՝ գերիշող դիրք, չարաշահումներ, մոլորեցում սպառողին և մենաշնորհներ: «Մենք ունեցել ենք դեպքեր գերիշխող դիրքի չարաշահման, դա վերաբերվել է շոկոլադի բատոնների շուկային, որտեղ չհիմնավորված իջեցումներ են եղել, առաջին դեպքն էր, որ կասկած կար՝ շուկայից դուրս մղելու նպատակ է ունեցել գների իջեցումը»,-ասաց նա:

Բացի այդ, ըստ նրա, կասկած կար, որ երրորդ անձի կողմից փորձ է արվել միջամտել ավիաընկերությունների շուկա: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ