25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Աշխարհում չկա որեւէ երկիր, որտեղ ստվեր չլինի. ՊԵԿ

«Մեր գերակա նպատակը եղել է գործարքների փաստաթղթավորման վերջնական կայացումը Հայաստանում, որովհետեւ եթե ցանկացած գործարք ճիշտ փաստաթղթավորվի, ապա վարչաչաչության կարիք չի լինի եւ կունանանք հարկային մուտքերի աճ»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը:

«Իհարկե, 100-տոկոսանոց արդյունքի չենք հասել, բայց աշխարհում չկա որեւէ երկիր, որտեղ ստվեր չլինի: Մեր գործողությունները միշտ միտված են եղել ստվերի կրճատմանը: Բնական է, որ թիրախում պետք է լինեն խոշոր հարկ վճարողները, որովհետեւ նրանք ապահովում են հարկային եկամուտների շուրջ 80 տոկոսը: Հենց նրանց մոտ կարող են լինել հարկերի պակաս հայտարարագրման դեպքեր»,-ասաց նա:

Մաշադյանի խոսքով, եթե տոկոսաին առումով վերցնենք, ապա ստվերը փոքր հարկ վճարողների մոտ ավելի շատ է, բայց ֆիսկալ էֆեկտը՝ շատ փոքր է:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ