25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ես հորդորում եմ կառավարությանը ժամ առաջ ներդնել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը. ԿԲ նախկին նախագահ

«Ես հորդորում եմ ներկայիս կառավարությանը վճիռ կայացնել, ոչ մի կերպ չհետաձգել և ժամ առաջ ներդնել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը:  Ես գտնում եմ, որ համակարգի մեկ տարով հետաձգումը ոչինչ չի տալու»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց տնտեսագետ, ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը և հավելեց, որ Հայաստանը պետք է ժամ առաջ ներդնի այդ համակարգը :

Վերջինիս պնդմամբ` համակարգի ներդնումը հետաձգելը որակական ոչ մի տեղաշարժ չի խոստանում, փոխարենը կարող ենք լուրջ կորուստներ ունենալ. «Փաստն այն է, որ մենք էլի հետաձգված խնդիր ունենք մինչև հուլիսի 1-ը, և ես կհորդորեի, կխնդրեի, կպահանջեի այս նոր ձևավորված կառավարությանը, որպեսզի ժամ շուտ վճիռը կայացնեն, չհետաձգեն, հետաձգելը ոչ մի բան չի տալու։ Մեկ տարվա ընթացքում ոչ մի որակական տեղաշարժ Հայաստանում չի կարող տեղի ունենալ, որ նպաստի այս համակարգի ավելի արդյունավետ ներդրմանը։ Մինչդեռ մեկ տարվա ընթացքում կարող են լինել կորուստներ, ընդ որում՝ շատ լուրջ կորուստներ։ Վճռականությունը, որ այս թիմը դրսևորեց իշխանությունը վերցնելու ժամանակ, պետք է նաև դրսևորի այս և մի շարք այլ հարցերում»:    

Ասատրյանը ընդգծեց նաև, որ այսօր միջին կենսաթոշակը ավելի ցածր է քան սպառողական զամբյուղի թիվը. «Բյուջեն իր բոլոր հնարավորություններով այսօր չի կարողանում ապահովել մեր կենսաթոշակառուներին»:

Ըստ նրա՝ սա առաջին փորձությունն է, որի առջև կանգնած է նոր ձևավորված կառավարությունը. «Ամեն դեպքում, ես հույս ունեմ, որ պատվով դուրս կգան, որովհետև եթե խոսում ենք համակարգի մասին, ապա խոսքը մեր երկրի ապագայի մասին է»։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ