15 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 2018

«Կոռուպցիան առաջին հերթին պետք է ժողովրդի մեջից հանես, որը շատ բարդ է»

Մի դեպք պատմեմ Սյունիքի մարզից։ Մոտ 1,5 տարի առաջ, երբ եկանք մարզ, մեր գնահատականով ամենածանր վիճակում առողջապահության ոլորտն էր, որում կոռուպցիայի առկայությունը ամենավտանգավորն ա, քանի որ կարա մարդկանց կյանք արժենա։ Մարզի 5 բժժշկական կենտրոններից 4֊ի տնօրենները ստուգումների արդյունքում ազատվեցին և տեղը նորերը նշանակվեցին։ Որոշները կրկին ազատվեցին մի քանի ամիս հետո ստուգումներից հետո։ Ինձ լավ ծանոթ […]

Երեք մեծ բեռնատարներ փակել են Հալաբյան-Կիեւյանի կամուրջ հատվածը. Փաշինյանը գրկեց վարորդին

Ցուցարարները «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հասել են Կիեւյան կամրջին: Այստեղ երեք խոշոր բեռնատարներ փակել են Հալաբյան-Կիեւյան կամուրջ ճանապարհը՝ հայտարարելով, թե մեքենաները փչացել են: Նիկոլ Փաշինյանը մոտեցավ բեռնատարներից մեկի վարորդին եւ ողջագուրվեց նրա հետ: Վարորդները միացան երթին: Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը բեռնատարների վարորդներին ասաց, որ լավ բան չեն անում: […]

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. «Հյուսիս-հարավ» ճանապարհին բեռնատար Mercedes-ը կողաշրջվել է

Այսօր՝ ապրիլի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։20-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 40-րդ կմ հատվածում՝ նոր կառուցվող «Հյուսիս-հարավ» ճանապարհին, Mercedes բեռնատար մակնիշի 704 AA 77 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բաեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, սակայն […]

Լուրեր են տարածվել, իբր ԵՄ որոշ երկրներ չեն շտապում վավերացնել ԵՄ-ՀՀ համաձայնագիրը

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում գրել է. Այսօր լրատվամիջոցներից մեկում տեղ է գտել լուր, թե իբր ԵՄ որոշ երկրներ չեն շտապում վավերացնել ԵՄ-ՀՀ համաձայնագիրը, ներքաղաքական գործընթացների պատճառով։ Զարմանալի է, որ նման գնահատական կարող էր հնչել Լատվիայի կողմից այն վավերացնելու որոշման հաջորդ օրը։ Իրականում, Հայաստան֊ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը որևէ առնչություն չունի մեր […]

Ցույցեր Վրաստանում․ պահանջում են դադարեցնել НТВ+-ի հեռարձակումը

Վրաստանում զանգվածային բողոքի ակցիաներ են իրականացվել։ արդիկ բողոքում են ռուսական «НТВ +» հեռուստաընկերության հեռարձակումը Վրաստանի տարածքում սկսելու որոշումից։ Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ հեռուստաընկերությունը ռուսաստանի ղեկավարության քաղաքական գործիքն է, ակտիվ կերպով զբաղվում է ռուսական գաղափարախոսությամբ, հետեւաբար Վրաստանի հեռուստադիտողին այն պետք չէ։          

Սերժ Սարգսյանը նշանակումներ է արել

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի որոշմամբ Նաիրի Պետրոսյանը նշանակվել է վարչապետի օգնական: «Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասը՝ Նաիրի Պետրոսյանին նշանակել վարչապետի օգնական», – ասված է որոշման մեջ։ Մեկ այլ որոշմամբ՝ Արմեն Գիչյանը նշանակվել է վարչապետի արարողակարգի պատասխանատու: Սերժ Սարգսյանի համապատասխան որոշման մեջ ասվում է. «Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի […]

Հիվանդանոցներում գտնվող երեք տուժածի վիճակը բավարար է

Ապրիլի 20-ի, ժամը 13։00-ի դրությամբ Երևանի հիվանդանոցներում բուժումը շարունակում է հանրահավաքի ընթացքում տուժած 3 քաղաքացի։ Նրանցից 2-ը Թիվ 2 բուժմիավորման վնասվածքաբանական բաժանմունքում և «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքում բուժումը շարունակում են ապրիլի 16-ից: Մեկ տուժած գտնվում  է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։ Բոլորը գտնվում են մասնագետների հսկողության ներքո, ստանում  անհրաժեշտ բուժում։ […]

8 ժամ ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 20-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի՝ Լեւոնյան, Իսակովի, Չարենցի, Մշեցու, Բաղդասարյան, Խանջյան, Կամոյի փողոցների եւ նրբանցքների, ինչպես նաեւ Շատին գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Ոստիկանության ծառայողների համար խնդիր է առաջանում հավաքի իրավախախտ մասնակիցներին տարբերակել լրագրողներից

Սիրելի լրագրողներ, իմ լավ բարեկամներ, խնդրում եմ, կատարեք ձեր աշխատանքը պրոֆեսիոնալ ձևով, մի դարձեք կողմ կամ էմոցիա տարածող, մենք բարձր ենք գնահատում ձեր բարձրակարգ մասնագիտական աշխատանքը. երբ այն իրոք այդպիսին է, իսկապես պահանջված է և գնահատելի: Պաշտոնական հայտարարություններով բազմիցս խնդրել ենք պահպանել պատշաճ հեռավորություն հավաքի այն վայրերից, որտեղ իրականացվում են հասարակական կարգի պահպանման միջոցառումներ: Որոշ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄարտիՄայիսի