15 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 2018

Միջազգային մամուլը Հայաստանի «Թավշյա հեղափոխության» մասին

Միջազգային մամուլը շարունակում է անդրադառնալ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ Երևանում և Հայաստանի այլ քաղաքներում վերջին օրերին իրականացվող բողոքի ցույցերին, հայտնում է Ամերիկայի ձայնը: BBC-ն, The New York Times-ը, Euronews-ը, Aljazeera-ն, Washngton Post-ը և բազմաթիվ այլ հեղինակավոր լրատվամիջոցներ իրենց հրապարակումներում և լրատվական թողարկումներում ներկայացնում են Հայաստանի ներքաղաքական զարգացումները՝ վերլուծելով երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը և դրա պատճառները: […]

Ընդդիմության մյուս ներկայացուցիչներն անհետացել են. քաղաքագետ

«Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն ասում է, որ այն, ինչ ընթանում է Երևանում, ինչպես նաև ՀՀ տարբեր մարզերում, շատ հետաքրքիր է: «Անընդհատ ավելանում է մարդկանց թիվը, իսկ պարոն Փաշինյանն էլ շատ կրեատիվ է, պետք է արժանին մատուցել նրան»,-այսօր հրավիրված քննարկմանն ասաց նա: Վերջինս, սակայն, նշեց, որ ապրիլի 17-ից սկսած՝ այս ցույցերը նպատակ չունեն, բացի այդ […]

Արշակունյաց պողոտայում վարորդի ինքնազգացողությունը վատացավ. լարված իրավիճակ

Արշակունյաց պողոտայում մեքենաների վարորդները փակել են ճանապարհը: Մեքենաներից մեկի վարորդը հորիզոնական դիրքով կանգնել է և չի իջնում մեքենայից: Ճանապարհային ոստիկանության ծառայողները երկու քարշակ են  հրավիրել, սակայն վարորդը մեքենայից չի իջնում: Իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանը, դիմելով ՃՈ աշխատակցին, ասաց, որ օրենքը թույլ չի տալիս քարշակել մեքենան, եթե ներսում մարդ կա: ՃՈ աշխատակիցը հորդորեց հարցերն ուղղել ոստիկանության լրատվական […]

Արփինե Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանն ապրիլի 20-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւին: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացմանը, կարեւորել միջխորհրդարանական կապերի առավել խորացումը: Նշվել է, որ երկու երկրների օրենսդիր մարմինների բարեկամական խմբերը բավականին ակտիվ համագործակցում են, մշակվել է աշխատանքային պլան: Քննարկվել են միջխորհրդարանական կառույցներում պատվիրակությունների […]

Առավել վտանգ են ներկայացնում հավաքի կազմակերպիչների անօրինական կոչով ավտոմեքենաներով քաղաքի բանուկ փողոցներն արգելափակելու գործողությունները

Չնայած ՀՀ ոստիկանության կոչերին և բազմաթիվ հորդորներին, մայրաքաղաքի տարբեր հատվածներում շարունակվում են «Հավաքների ազատության մասին» օրենքի ակնհայտ խախտումներով ուղեկցվող հավաքները, որոնք շարունակում են լրջորեն խոչընդոտել երթևեկությանը, անհամաչափ կերպով սահմանափակել այլոց ազատ տեղաշարժի և այլ իրավունքների և ազատությունների իրացմանը:  Հավաքի կազմակերպիչների և մասնակիցների ապօրինի գործողությունները հանգեցնում են Ոստիկանության կողմից հասարարական կարգի վերականգնմանը և քաղաքացիների իրավունքների պաշտպանությանն […]

Հայրը խեղդել է դստերը

Այսօր՝ ժամը 10-ին, ոստիկանության Մասիսի բաժնում շտապօգնության ենթակայանից ահազանգ է ստացվել, որ «Մասիս» կայարանի թիվ 1 հանրակացրանի 5-րդ բակարանում մոտ 40 տարեկան կին է մահացել։ Ահազանգին արագ արձագանքած օպերատիվ խումբը պարզել է, որ 1979 թվականին ծնված Լուսինե Խաչատրյանի դիակի վրա բռնության հետքեր կան։ Իրավապահները պարզել են, որ նրան ձեռքերով խեղդել է հայրը՝ 61-ամյա Համլետ Խաչատրյանը, […]

Բավականին լավ թափ ենք հավաքել և պետք է այդպես շարունակենք. Կարեն Կարապետյան

ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանի մոտ կառավարության տնտեսական բլոկը համակարգող գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն: Հանդիպմանը քննարկվել են կառավարության տնտեսական քաղաքականությանն ու առաջիկա ծրագրերին առնչվող հարցեր: Կարեն Կարապետյանը, մասնավորապես նշել է. «Ֆունկցիաների բաժանումը հետևյալ կերպ ենք կատարել. ես պատասխանատու եմ լինելու տնտեսական բլոկի և տարածքային կառավարման համար: Համապատասխանաբար, աշխատակազմի մեջ մենք որոշակի փոփոխություններ […]

Լապշինը շնորհակալություն հայտնեց Փաշինյանին

Այսօր Երեւանում լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպմանը բլոգեր Ալեքսանդր Լապշինը, որը Արցախ այցելելու պատճառով հայտնվել էր Ադրբեջանի բանտում, շնորհակալություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին, քանի որ բանտարկված ժամանակ վերջինն աջակցել է իրեն. «Ես ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել Նիկոլ Փաշինյանին, որը Բելառուսի դեսպանատան առաջ բողոքի ցույց էր իրականացնում, երբ ես Ադրբեջանի բանտում էի»,- ասաց նա։

Իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտում է լրագրողի նկատմամբ բռնությունը և վերջինիս աշխատանքին խոչընդոտելը

2018 թվականի ապրիլի 20-ին առավոտյան 11:30-ի սահմաններում Աբովյան-Երևան մայրուղում ոստիկանության բարձրաստիճան սպան (գնդապետ) մի քանի անգամ հարվածեց լրագրողին և ուժով բերման ենթարկեց նրան։ Լրագրողը ներկայացել էր և ցույց տվել իր լրագրողական բեյջը։ Հիշեցնենք, որ բռնության ենթարկված լրագրողը Տիրայր Մուրադյանն է, ով երեկ քաղաքացիական հագուստով անձանց կողմից ենթարկվել էր ծեծի։ Բռնության փաստը արձանագրվել է ազատություն ռադիոկայանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄարտիՄայիսի