Դավիթ Տոնոյանը վերանշանակվել է
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նոր հրամանագիր է ստորագրել. Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Դավիթ Էդգարի ՏՈՆՈՅԱՆԻՆ նշանակել արտակարգ իրավիճակների նախարար:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նոր հրամանագիր է ստորագրել. Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Դավիթ Էդգարի ՏՈՆՈՅԱՆԻՆ նշանակել արտակարգ իրավիճակների նախարար:
Չմեղադրեք քաղաքական հայտարարություն տարածելու մեջ, ինչ որ գրելու եմ հեռու է քաղաքականությունից: Ինչ սկսվել է ակցիան, լսում ենք ոստիկանը մերն է, անցեք մեր կողմը, ոստիկանը մեր եղբայրն է: Դե որ ոստիկանը ձերն է, ուրեմն հորդորեք, որ մայրը իր մի քանի ամսական երեխային չդարձնի վահան՝ ճանապարհը փակելով: Եթե ոստիկանը պահանջում է բացել ճանապարհը, ուրեմն պետք է […]
Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող պատմական Անի մայրաքաղաքի գլխավոր տաճարը՝ Սբ. Աստվածածին Կաթողիկե եկեղեցին կվերականգնվի: Այս մասին հայտարարել է Կարսի թանգարանի տնօրեն Նեջմեթթին Ալփը: Ալփի խոսքերով ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության հիմնական ցուցակում ընդգրկված ավերակ քաղաքի ամենամեծ ճարտարապետական հուշարձանի՝ Մայր տաճարի վերականգնման աշխատանքները կսկսվեն ապրիլի վերջին: «Հուշարձանի վերականգնման համար արձանագրություն է ստորագրվել Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության […]
Այսօր, կեսօրին Եղվարդ քաղաքի բնակիչները փակեցին Եղվարդ-Երևան գլխավոր ճանապարհը: Եղվարդցիները փաստում են, որ արդեն 5 օր չի գործում Եղվարդ-Երևան 269 համարի միակ երթուղին: Եղվարդի բնակիչ Հայկազ Նիկողոսյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ իրենց պահանջը չկատարելու դեպքում պատրաստվում են ավելի կտրուկ քայլերի անցնել.«Եղվարդի բնակչությունը պահանջում է բացել գիծը: Սա առաջին դեպքը չի: Ինչքան Երևանում ցույց […]
Հայաստանի Հանրապետությունում այս օրերին տեղի ունեցող իրադարձությունները առհավատչյան են մեր երկրում կուտակված թե՛ համակարգային հիմնախնդիրների և թե՛ արմատական բարեփոխումների լայն հասարակական պահանջի: Չլինելով իշխանափոխությունը հեղափոխական ճանապարհով իրականացնելու քաղաքականության կողմնակից, որը կարող է ուղեկցվել բռնությամբ, արյունով, ներքին և արտաքին այլ սպառնալիքներով, այդուհանդերձ, կուսակցությունը ողջունում է քաղաքական ու քաղաքացիական զարթոնք ապրող հայրենի երիտասարդությանը, քաղաքացիական ակտիվիստներին, ովքեր […]
Թուրքիայի պատվիրակությունն Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Անդրեյ Պարուբիին առաջարկել է խորհրդարանական մակարդակով ընդլայնել համագործակցությունը՝ եռակողմ կամ քառակողմ ձևաչափով։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի Գերագույն ռադայի մամլո ծառայությունը։ Կիևում հանդիպման ժամանակ Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի ղեկավար Վոլկան Բոզքըրը առաջարկել է համագործակցել Ուկրաինա-Ադրբեջան-Թուրքիա կամ Ուկրաինա-Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան ձևաչափով։ Գերագույն Ռադայի նախագահն ասել է, որ աջակցում է տարածաշրջանային համագործակցությանը, […]
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել պաշտոնավարման ընթացքում դեսպանի կատարած մեծ աշխատանքը եւ հայ-լիտվական հարաբերությունների զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդը: Էրիկաս Պետրիկասը իր հերթին նշել է, որ միշտ մնալու է հայ ժողովրդի լավ բարեկամը:
Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը ապրիլի 20-ին ընդունել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ ԻշխանԿարապետյանի գլխավորած պատվիրակությանը: Պետական նախարարը կարևորել է ՀՀ և ԱՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունների համագործակցության սերտացումը և նշել, որ ոլորտում անելիքները շատ են: Ա. Հարությունյանի խոսքով՝ ՀՀ-ումկատարվող բոլոր բարեփոխումները պետք է զուգահեռաբար իրականացնել նաև Արցախում: Այդ առումով, նա հորդորել է հյուրերին փոխգործակցության շրջանակում Արցախի գործընկերներին աջակցել ինչպեսմասնագիտական, այնպես էլ տեխնիկական հարցերում: «Սննդի անվտանգության ապահովումը կառավարության կարևոր խնդիրներից մեկն է, և մենք շահագրգռված ենք, որ թե ՛ տեղական արտադրության և թե՛ ներմուծվող սննդամթերքի որակը համապատասխանի միջազգայինչափանիշներին: Այն կարևոր նախապայման է ոչ միայն մեր բնակչությանը առողջ և որակյալ սնունդ ապահովելու տեսանկյունից, այլև արտահանման գործում մրցունակ և պահանջված լինելու առումով»,- ասել է Ա. Հարությունյանը: Շնորհակալություն հայտնելով Ա. Հարությունյանին ջերմ ընդունելության համար՝ Ի. Կարապետյանը նշել է, որ աշխատանքային այցի նպատակն է իրենց գործընկերների հետ քննարկել առկա խնդիրները, իրականացվողծրագրերը և համատեղ անելիքները: Նա իր պատրաստակամությունն է հայտնել գործադրելու բոլոր ջանքերը ակտիվ փոխգործակցության և համադրված աշխատանքի կազմակերպման համար: Անդրադառնալով նախանշվածծրագրերին՝ ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետը ընդգծել է պարտադիր սպանդանոցային մորթին անցումը, որի իրականացումն Արցախում կառաջարկվի փուլային եղանակով: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև սննդամթերքի անվտանգության և հսկողության համակարգերի զարգացմանը, ինչպես նաև ռիսկերի գնահատման մոդելի ներդրմանը վերաբերող հարցեր: Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը և ԱՀ ԳՆ ՍԱՊԾ պետ Համլետ Ապրեսյանը:
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն ապրիլի 20-ին հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը: Վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Սերժ Սարգսյանի հետ առաջին հանդիպմանը Վեհափառ Հայրապետը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը նախ իրենց շնորհավորանքներն են փոխանցել վարչապետին՝ մաղթելով […]