10 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 2018

Այն Աստվածը, որին դու հաճախ աղոթում ես, կփրկի քեզ

«Այն Աստուածը, որին դու յաճախ աղօթում ես, նա կը փրկի քեզ»։ Դանիել մարգարեն առյուծների գբի մեջ հանգիստ քնեց գիշերը, իսկ նրան այնտեղ գցող` Դարեհ արքան չկարողացավ գիշերը քնել: Դանիելը կարողացավ իր կյանքով փոխել Նաբուգոդոնոսոր արքայի և նրա որդու` Բաղդասարի կարծիքը իրական Աստծու մասին: Այն ժամանակ թագաւորը հրամայեց, եւ Դանիէլին բերին ու նրան նետեցին առիւծների գուբը։ Արքան […]

Կարեն Կարապետյանն այն թիմի անդամ է, որի ղեկավարը Սերժ Սարգսյանն է. Շարմազանով (տեսանյութ)

Յուրաքանչյուր քաղաքական ուժի գնահատական ժողովուրդը տալիս է ընտրությունների ժամանակ, և մինչև հարգարժան պարոն Կարապետյանի գալը կուսակցություն ժողովուրդը մեկ անգամ արդեն Սերժ Սարգսյանի գլխավորած քաղաքական ուժին տվել է վստահության քվեն. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա նշեց, որ պետք չէ մեկ անձով պայմանավորել կուսակցության հաջողությունները: Ըստ նրա՝ պետք  չէ համեմատել իշխող կուսակցության […]

Հայաստանի նախագահը որևէ ֆունկցիա չի ունենալու. քաղտեխնոլոգ/տեսանյութ/

«Դէ ֆակտո չորրորդ նախագահը, կամ սրանից հետո գործող նախագահները փաստացի որևէ  ֆունկցիա չեն ունենալու: Հայաստանի նախագահին շատերը չեն ճանաչելու և նա որևէ ֆունկցիա չի ունենալու, չնայած ունի լուրջ և լայն շրջապատ»,-այսօր՝ ապրիլի 10-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Քոչարյանի խոսքով նրա կապերը գուցե հարկավոր լինեն վարչապետին, սակայն որպես նախագահ […]

Հայաստան-2018. ավանդույթներն ու արդիականությունը. «Միր 24»-ը ֆիլմ է պատրաստել Հայաստանի մասին

«Միր 24» հեռուստաընկերությունը Հայաստանի մասին ֆիլմ է պատրաստել: «Հայաստան-2018. Ավանդույթները և արդիականությունը» խորագիրը կրող ֆիլմում ներկայացվում է ավանդույթները պահպանելու միջոցով նոր ժամանակների նոր երկիր կառուցելու՝ հայերի ունակությունը: Ֆիլմում անդրադարձ կա «Թումո» տեխնոլոգիական կենտրոնի աշխատանքին, հայկական հեռախոսների Armphone հեռախոսին: Նշվում է, որ հեռախոսի նկատմամբ մեծ հետաքրքրություն են ցուցաբերել հատկապես սփյուռքահայերը: Անդրադարձ կա նաև հայկական դուդուկին, գորգագործությանը: […]

Արհեստականորեն էին շրջանառվում, թե իբրև ատոմակայանը փակվելու է. ԱԳՆ

«Հայաստանի Հանրապետության` մի կողմից, Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու հարցի քննարկմանը  ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց՝ քանի որ խոսք է գնացել համաձայանագրում մեր ատոմակայանի անվտանգության հետագա ապահովման համար, պարզ չէ ճակատագրի հետ կապված ինչ քայլեր է նախաձեռնվում: […]

Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել Նախիջեւանի եւ Ճամբարակի ուղղությամբ. Ժամանակ

Հայաստանի սահմանի նախիջևանյան հատվածը գնալով ավելի մեծ կարևորություն է ստանում հայ-ադրբեջանական հակամարտության համատեքստում: Ադրբեջանական կողմը փորձում է մշտական լարվածության մեջ պահել Հայաստանի և Արցախի զինված ուժերին ոչ միայն արցախա-ադրբեջանական շփման գծում և Հայաստանի սահմանի հյուսիս-արևելյան հատվածում, այլև պարբերաբար սադրիչ գործողություններ է իրականացնում Նախիջևանում՝ ռազմական կամ ռազմաքաղաքական ինչ-ինչ խնդիրներ լուծելու նպատակով: Կիրակի օրը ՀՀ պաշտպանության նախարարության […]

Խորհրդարանը քննարկում է ԵՄ համաձայնագիրը

  Ազգային ժողովը քննարկում է «Հայաստանի Հանրապետության` մի կողմից, Եվրոպական միության եւ ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու հարցը: Հիմանական զեկուցող ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը նշեց, որ համաձայնագիրն արտահայտում է երկկողմ հարաբերությունների խորությունը և կանոնակարգում քաղաքական և տնտեսական հարաբերությունները: Ըստ Նազարյանի՝ համաձայնագրի կառուցվածքը, քաղաքական […]

Սերժ Սարգսյանի մխիթարանքը Կարեն Կարապետյանին. Ժամանակ

Վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց Սերժ Սարգսյանի վարչապետության որոշման մասին, ասելով, որ ապրիլի 7-ին նրա հետ տեղի ունեցած հանդիպմանը որոշել են՝ ճիշտը Սերժ Սարգսյանի վարչապետ առաջադրումն է, որպեսզի լիարժեք և սահուն իրականացվի կառավարման խորհրդարանական մոդելի անցումը, եղած մարտահրավերները չեզոքացվեն: Հետաքրքիր է, որ մինչ այժմ Կարեն Կարապետյանը ոչ միայն որևէ կերպ չէր խոսում մարտահրավերների մասին, այլ նույնիսկ […]

Երեք հոգի հացադուլի մեջ է. թեժ գիշեր Ազատության հրապարակում

Երևանի Ազատության հրապարակում շարունակվում է ազատամարտիկ, գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի հայտարարած անժամկետ նստացույցը: Henaran.am- ի թղթակցի հետ զրույցում Վոլոդյա Ավետիսյանը տեղեկացրեց, որ նստացույցից բացի նույն պահանջով հացադուլ են հայտարարել «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, ազատամարտիկ Պարգև Բադոյանը և մի երիտասարդ՝ Անդրանիկ անունով: «Դէ բոլորս միասնական ենք, նույն պահանջով և հավատում ենք, որ մոբիլիզացիա կլինի և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄարտիՄայիսի