11 Հունվարի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 2018

Արտակարգ դեպք Տավուշում. ականը պայթել է, 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

Տավուշի մարզում ապրիլի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 15։50-ի սահմաններում «Այգեձորի առողջության կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունից ոստիկանության Տավուշի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ նախաբազկի տրավմատիկ ամպուտացիա» ախտորոշմամբ, «ձախ կրունկի ջնջխված վերք» ախտորոշմամբ եւ «ձախ ոտնաթաթի տրավմատիկ ամպուտացիա» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի։ Shamshyan.com-ի  փոխանցմամբ, ոստիկանները պարզել են, որ վիրավորները […]

Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է խոսել հայ-չինական բարձր մակարդակի հարաբերությունների մասին

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է չինական Syntszyan company “Chen and Agrotechnology Co.LTD” ընկերության ղեկավար Լի Սիենմինին: Այս ընկերությունը մասնագիտացված է գյուղատնտեսության ոլորտում եւ զբաղվում է նաեւ հայկական գյուղմթերքների արտահանմամբ: Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է խոսել հայ-չինական բարձր մակարդակի հարաբերությունների մասին, եւ ընդգծել, որ չինական մի շարք ընկերություններ արդեն իսկ ակտիվ գործունեություն են ծավալում հայաստանյան շուկայում: […]

Այսօրվա հանրահավաքի կազմակերպիչը ես եմ, և ես եմ կրում պատասխանատվություն. Փաշինյան (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Իմ քայլը» նախաձեռնության անդամները քիչ առաջ ժամանեցին Երևան: Լրագրողների հետ զրույցում նախաձեռնության ղեկավար,  ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ամեն ինչ կախված է քաղաքացիների պասիվություն ու ակտիվությունից: «Չկա այնպիսի սցենար, որ մենք գործողություններ չձեռնարկենք, բայց դրա ծավալը կախված է քաղաքացիների մասնակցությունից: 100 հոգով կլինենք, կանենք այնպիսի գործողություն, որ ի վիճակի է […]

Առողջապահական տեսչական մարմինը Սոչիում՝ որպես նախագահող մասնակցել է Աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի կոնֆերանսին

ՀՀ ԱՆ առողջապահական տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Ալիկ Հակոբյանը ապրիլի 11-13-ը Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում մասնակցել է «Աշխատանքի պաշտպանության համառուսական շաբաթ» շրջանակներում նախատեսված ԱՊՀ երկրների և Մոնղոլիայի Աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի կոնֆերանսին:  Ա. Հակոբյանը կոնֆերանսի ժամանակ հանդես է եկել ելույթով, որտեղ անդրադարձել է դաշինքի աշխատանքներին և զարգացման հեռանկարներին, ներկայացրել դաշինքի գործադիր մարմնի կողմից հաստատված 2018 […]

Քննարկվել են արևային էներգետիկայի զարգացման հեռանկարներն ու հնարավորությունները:

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են արևային էներգետիկայի զարգացման հեռանկարներն ու հնարավորությունները: Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը զեկուցել է, որ արևային կայանների կառուցման ծրագրի շրջանակում ձևավորվել է արևային էներգետիկայի զարգացման նոր քարտեզ, որի շրջանակում մշակվել է տարբեր վայրերում տարբեր հզորություննեով կայանների կառուցման վեց տեխնիկատնտեսական հիմնավորում, որոնցից մեկը […]

Նախագահի երդմնակալությանը լրագրողներին չհրավիրելը սխալ մոտեցում էր. Աշոտ Մելիքյան (տեսանյութ)

Որևէ շոշափելի, նկատելի առաջընթաց «Սարի թաղի» և «Էլեկտրիկ Երևանի» դեպքերի ժամանակ լրագրողների նկատմամբ բռնության դեպքերի քրեական գործերում չկա: Այս մասին այսօր «Հենարան» ակումբում ասուլիսին ասաց  Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:  Ըստ նրա՝ սա շատ մտահոգիչ է:  Ինչ վերաբերում է նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողության ժամանակ լրագրողների մուտքը սահմանափակելուն, ապա Աշոտ Մելիքյանն ընդգծեց, որ դա […]

Ալիևի ստացած ձայների կեսից ավելին պետք է անվավեր ճանաչել․ ԵԱՀԿ զեկույց

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների ու մարդու իրավունքների գրասենյակը (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) ներկայացրել է ապրիլի 11-ին Ադրբեջանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների վերաբերյալ դիտորդական առաքելության զեկույցը: Զեկույցում արձանագրվել է, որ հարևան երկրում ընտրություններն ուղեկցվել են լուրջ խախտումներով՝ մասնավորապես քվեատուփերը նախապես լցնելով, զանգվածային կերպով քվեաթերթիկներ ավելացնելով, ընտրական կանոնակարգի անտեսմամբ և այլն: Դիտորդների գնահատմամբ, նախագահ ընտրված Ալիևի ստացած […]

Խաղի կանոնները մյուս տարիների համար ավելի հստակ ձևակերպվեն. Կ. Կարապետյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի ղեկավարությամբ այսօր տեղի է ունեցել սուբվենցիաներ ստանալու ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որի  ընթացքում   քննարկվել է հանրապետության համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 46  հայտ: Տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանը տեղեկացրել է, որ 33 համայնքից ստացված 46 ծրագրային հայտի ընդհանուր գումարը 2 մլրդ  32 մլն դրամ է, որից […]

Շիրխանյանի վիճակը կայունացրել են, որ չմահանա.փաստաբան/տեսանյութ/

«Ցանկացած ամբաստանյալի  համար դատական նիստերի ձգձգումները անտանելի են, անգամ ազատ ամբաստանյալներն են դա ծանր տանում: Աննախանձելի վիճակ է ստեղծվել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  Նորք-Մարաշում վնասազերծված  զինված խմբի գործով ամբաստանյալ, Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը: Արդեն հայտնել ենք, որ այսօրվա դատական նիստը հետաձգվել է անհայտ պատճառբերով: Ալումյանը նշեց, որ պատրաստվում է մոտ ժամանակներում պատրաստվում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄարտիՄայիսի

Ամենաընթերցված