25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Այսօրվա հանրահավաքի կազմակերպիչը ես եմ, և ես եմ կրում պատասխանատվություն. Փաշինյան (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Իմ քայլը» նախաձեռնության անդամները քիչ առաջ ժամանեցին Երևան: Լրագրողների հետ զրույցում նախաձեռնության ղեկավար,  ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ամեն ինչ կախված է քաղաքացիների պասիվություն ու ակտիվությունից: «Չկա այնպիսի սցենար, որ մենք գործողություններ չձեռնարկենք, բայց դրա ծավալը կախված է քաղաքացիների մասնակցությունից: 100 հոգով կլինենք, կանենք այնպիսի գործողություն, որ ի վիճակի է հանել 100 հոգին, 100 հազար հոգի կլինի, կանենք իշխանափոխություն»,-հայտարարեց նա:

Փաշինյանն ընդգծեց. «Այսօրվա հանրահավաքի կազմակերպիչը ես եմ, և ես եմ կրում պատասխանատվություն: Դրա շուրջ համաձայնություն կա բոլոր ուժերի միջև»: Դիտարկմանը, որ վաղը ակնկալվում է ՀՀԿ խորհրդի նիստ, որտեղ Սերժ Սարգսյանին կառաջադրեն վարչապետի թեկնածու, ինչ ունի նրանց ասելու, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ես կփորձեմ այդ դահլիճում ներկա մարդկանց հանդիպել»: Հարցին՝ այսինքն այնտեղ շենքի շրջափակո՞ւմ է սպասվում, նա արձագանքեց. «Տեսնենք, Ազատության հրապարակում: Այս բոլոր սցենարների մասին խոսվել է, եւ դրանց իրագործումը կախված է կոնկրետ քաղաքացիների ակտիվությունից»: 

Նա խոստացավ իր ելույթում անդրադառնալ «Ելք» դաշինքի մյուս երկու կուսակցություններին, որոնք չեն միացել «Իմ քայլը» նախաձեռնությանը:

Անդրադառնալով իրենց հետագա քայլերին, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրենք շուրջօրյա ռեժիմով լինելու են հրապարակում, գիշերելու են այնտեղ:

Ես 15 օր չեմ եղել տանը եւ չեմ գնալու մեր տուն  մինչեւ ինչ-որ հանգուցալուծում»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ