11 Հունվարի, Saturday, 2025
KFC

Նախագահի երդմնակալությանը լրագրողներին չհրավիրելը սխալ մոտեցում էր. Աշոտ Մելիքյան (տեսանյութ)

Որևէ շոշափելի, նկատելի առաջընթաց «Սարի թաղի» և «Էլեկտրիկ Երևանի» դեպքերի ժամանակ լրագրողների նկատմամբ բռնության դեպքերի քրեական գործերում չկա: Այս մասին այսօր «Հենարան» ակումբում ասուլիսին ասաց  Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:  Ըստ նրա՝ սա շատ մտահոգիչ է: 

Ինչ վերաբերում է նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողության ժամանակ լրագրողների մուտքը սահմանափակելուն, ապա Աշոտ Մելիքյանն ընդգծեց, որ դա ևս այն քաղաքականության ու մոտեցումների արդյունք է, որը որդեգրվել է. իշխանության վերնախավում քաղաքական որոշում է կայացվել՝ աշխատել ավելի փակ ռեժիմում, քան աշխատել են մինչև այժմ: «Սա ռեգրեսիվ միտման շարունակություն է: Սա կարող է շարունակվել այնքան ժամանակ, մինչև հասարակությունն ու լրագրողական հասարակությունը լուրջ պահանջ չներկայացնեն տեղեկատվությունն ավելի մատչելի ներկայացնելու առումով:

Ես չեմ կարծում, որ դա ճիշտ մոտեցում էր, քանի որ լրատվամիջոցների ղեկավարներն այնտեղ որպես հյուր էին, ոչ թե լուսաբանող»,-ասաց նա:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ