25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Առողջապահական տեսչական մարմինը Սոչիում՝ որպես նախագահող մասնակցել է Աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի կոնֆերանսին

ՀՀ ԱՆ առողջապահական տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Ալիկ Հակոբյանը ապրիլի 11-13-ը Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում մասնակցել է «Աշխատանքի պաշտպանության համառուսական շաբաթ» շրջանակներում նախատեսված ԱՊՀ երկրների և Մոնղոլիայի Աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի կոնֆերանսին:

 Ա. Հակոբյանը կոնֆերանսի ժամանակ հանդես է եկել ելույթով, որտեղ անդրադարձել է դաշինքի աշխատանքներին և զարգացման հեռանկարներին, ներկայացրել դաշինքի գործադիր մարմնի կողմից հաստատված 2018 թվականի աշխատանքային ծրագիրը, համագործակցության և զարգացման հեռանկարներն ու ուղիները։ Նշենք, որ դաշինքի աշխատանքային ծրագիրը կազմվել է հայաստանյան մարմնի կողմից՝ հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության առաջարկությունները։ Հիշեցնենք, որ ՀՀ ԱՆ առողջապահական տեսչական մարմինը 2018թ. դաշինքում հանդիսանում է որպես նախագահող։

Այնուհետև, որպես անդամակցող երկրի ներկայացուցիչ առողջապահական տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը ներկայացրել է տեսչական մարմնի օրենսդրական փոփոխությունները, ինչպես նաև զարգացման հեռանկարներն ու հետագա գործունեության ծրագիրը:

Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում կատարած այցի ընթացքում ՀՀ ԱՆ առողջապահական տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը հանդիպումներ է ունեցել Աշխատանքի մջազգային կազմակերպության Մոսկվայի գրասենյակի տնօրեն Օլգա Կուլաևայի և Ռուսաստանի աշխատանքի և զբաղվածության դաշնային ծառայության պետի տեղակալ Իվան Շկլովեցի հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են հետագա համագործակցության ու փորձի փոխանակմանը վերաբերող հարցեր։ Հավելենք նաև, որ նույն ժամանակահատվածում Սոչիում տեղի է ունեցել Աշխատանքի պաշտպանության շաբաթվա միջոցառումներ:

Աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի տարեկան ամփոփիչ կոնֆերանսը՝ որպես նախագահող երկիր տեղի կունենա Երևանում։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ