12 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Շիրխանյանի վիճակը կայունացրել են, որ չմահանա.փաստաբան/տեսանյութ/

«Ցանկացած ամբաստանյալի  համար դատական նիստերի ձգձգումները անտանելի են, անգամ ազատ ամբաստանյալներն են դա ծանր տանում: Աննախանձելի վիճակ է ստեղծվել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  Նորք-Մարաշում վնասազերծված  զինված խմբի գործով ամբաստանյալ, Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը:

Արդեն հայտնել ենք, որ այսօրվա դատական նիստը հետաձգվել է անհայտ պատճառբերով:

Ալումյանը նշեց, որ պատրաստվում է մոտ ժամանակներում պատրաստվում էիր պաշտպանյալի խափանման միջոցի մասին միջնորդություն ներկայացնել:

«Շիրխանյանի վիճակը կայունացրել են ու էտպես մնում է: Նրան նույնիսկ հնարավորություն չեն առաջարկում, որ վիճակը լավանա: Դա էլ անում են, որ չմահանա»,-ընդգծեց փաստաբանը:

Ըստ մեղադրանքի, գործով անցնող գլխավոր մեղադրյալ Արթուր Վարդանյանն իր հավաքագրած զինված խմբով ծրագրել էր թռիչքի պահին խոցել Հայաստանի նախագահի օդանավը, հարձակում գործել նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, Կառավարության և Հանրային հեռուստաընկերության շենքերի վրա՝ Հայաստանում իշխանությունը բռնությամբ յուրացնելու նպատակով: Մեղադրող կողմը պնդում է, թե Շիրխանյանը այս հարցում աջակցել է Արթուր Վարդանյանին:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ