Առաջարկվում է փոփոխություն լսումների հրավիրման դեպքում

Ազգային ժողովը քննարկում է «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակարգը հաստատելու մասին» որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը: Նախագիծը ներկայացրել են Գալուստ Սահակյանը, Ֆելիքս Ցոլակյանը, Հակոբ Բեգլարյանը, Կարինե Աճեմյանը, Ալիկ Սարգսյանը, Մուրադ Մուրադյանը և Ռուզաննա Մուրադյանը: Հիմնական զեկուցող Կարինե Աճեմյանը նշեց, որ առաջարկում են որոշման հավելվածի 88-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ, ըստ որի՝ լսումների հրավիրման մասին […]