12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

«Քաղաքական կամքի դիֆիցիտ չի լինի»

Որևէ մտավախություն չկա, որ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ժամանակին չի վավերացվի, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը։ «Եմ անդամ երկրներում վավերացման գործընթացը ընթացքի մեջ է ու շուտով տեղեկություն կստացվի տարբեր մայրաքաղաքներում այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերից»,- նշեց Նազարյանը։

Անդրադառնալով երեկ խորհրդարանում մի շարք պատգամավորների կողմից առաջ քաշած այն մտավախություններին, որ համաձայնագրի դրույթների իրականացման համար քաղաքական կամք է անհրաժեշտ, Նազարյանն ընդգծեց. «Այդ առումով կարծում եմ՝ քաղաքական կամքի դիֆիցիտ չի լինի»։

Խոսելով այն դիտարկման մասին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված բանաձևը որևէ լավություն չէ Հայաստանին ու արդյոք չկա մտավախություն, որ հակամարտության մասին ձևակերպումները կարող են փոփոխություն կրել, փոխնախարարն ընդգծեց, որ տարվում են աշխատանքներ այն ուղղությամբ, որպեսզի այդ հարցով ամրագրված դրույթների վերաբերյալ փոփխություններ չլինեն։ «Համաձայնագիրը ունի պարտադիր իրավական ուժ կողմերի համար։ Դրանում հստակ ԼՂ համակարտության վերաբերյալ կողմերի հանձնառությունն է ամրագրված։ Մեծապես հույս ունեմ, որ այդ առումով ԵՄ կողմից շեղումներ չեն լինի», – ասաց նա։ Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ն միաձայն վավերացրեց Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ