25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Փաշինյանի ինքնադատաստանը՝ գնդակահարեք. Հայկական Ժամանակ

Շարունակվում է ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի #Իմ- Քայլը արշավը՝ ընդդեմ Սերժ Սարգսյսւնի վարչապետացման:

Երեկ Փաշինյանն իր համախոհնե­րի հետ հասավ Հրազդան: Նա իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեղադրել է հետեւյալ գրառումը՝ «#ԻմՔայլին անհրաժեշտ են կա­մավորներ ապրիլի 13-ի հանրահավաքին կազմակերպչական աջակ­ցություն ցույց տալու համար: Խնդ­րում եմ զանգել 095 05 67 03 եւ 095 78 79 54 համարներով»: Երեկ քայլերթին է միացել ԱՄՆ-ում բնակվող գործարար, հասարակական գոր­ծիչ Զարեհ Պալյանը: Պալյանը նշեց, որ պատգամ ունի Սերժ Սարգսյանին: «Դուք կանգնում եք, պաշտոնապես ասում եք երկիրը չեմ առաջնորդելու եւ այսօր, արժանապատվությունը մի կողմ թողած, ժողովրդին խաբելով, խոստումնա­զանց լինելով, նորից եք ուզում դառ­նաք համար 1 մարդը, որն այս օրին է հասցրել մեր երկիրը: Այս ձեւ խոս­քի տեր չլինելու արարքը վայել է ջեբկիրին, բայց ոչ նախագահին»,- հայ­տարարեց Պալյանը:

Նիկոլ Փաշինյանը տեղեկաց­րեց, որ իրեն առավոտյան զանգա­հարել է Րաֆֆի Հովհաննիսյանը եւ զորակցություն հայտնել: Փաշինյա­նը ընդգծել է, որ ուրախ կլիներ Հով­հաննիսյանին տեսնել ապրիլի 13- ին Ազատության հրապարակում: Ազատություն ռադիոկայանը երեկ Հրազդանում «ֆեյսբուքյւսն ասուլիս» անցկացրեց Աժ ԵԼՔ խմ­բակցության ղեկավար Նիկոլ Փաշ­ինյանի հետ:

Փաշինյանը նշեց, որ շատ հա­ճախ հարցնում են ինքը Սերժ Աարգսյանի՞ դեմ է պայքարում, թե՞ ռեժիմի, նա պատասխանեց եթե մեծ քանակությամբ ժողովուրդ հա­վաքվեց եւ այդ ճնշման տակ Սերժ Սարգսյանը չառաջադրվեց, ապա բնական է նաեւ, որ եթե Արմեն Աշոտյանին առաջադրեն կամ Կարեն Ավագյանին, նույն ժողովուրդը կս­տիպի, որ նրանք չդառնան վարչա­պետ: Հարցին ի՞նչ սպասել ապրի­լի 13-ին, Փաշինյանը պատասխա­նեց, որ կախված է, թե ինչքան մարդ կհավաքվի: «Եթե մենք չկարողա­նանք կասեցնել Սերժ Աարգսյանի 3-րդ ժամկետը, նշանակում Է ՀՀ քա­ղաքացիների կամարտահայտություն տեղի չի ունեցել: 50 հազար ժողովրդով հնարավոր է ոստիկա­նական պատնեշը հաղթահարել»: Հարցին՝ եթե Ս. Սարգսյանը հաղթի, ինքը կհեռանա՞ քաղաքականությունից, Փաշինյանը նշեց, որ եթե ժողովուրդը տասնյակ հազարնե­րով դուրս գա պայքարի եւ ինքը չկարողանա արդյունքի հասնել, կհեռանա քաղաքականությունից, բայց եթե քիչ քանակությամբ մարդ դուրս գա փողոց, ապա ինքն արդեն ոչինչ չի կարող անել:

«Կոչ եմ անում բոլոր քաղաքացիներին, ովքեր համոզված են, որ ես իշխանական պրոյեկտ եմ, կայացնել դատավճիռը, եւ կազմակերպել իմ գնդակահարությունը»,- նշեց Փաշինյանը պատասխանելով հարցին, թե շատերը կարծում են, որ ինքն իշխանական պրոյեկտ է: Փաշինյանը հիշեց Կարգին հա­ղորդման այն սկետչը, որ սատա­նայի հետ գործարք է կնքվում, եւ վերջում ասում է սա որտե՞ղ է ինձ գցում: «Տպավորություն է, թե մեր հարգելի օգտատերերն անընդհատ հարց են տալիս, որ հասկանան, թե ես իրենց որտեղ եմ գցում: Սիրելի հայրենակիցներ, ես ձեզ ոչ մի տեղ չեմ գցում, կայացրեք ձեր որոշումը, եւ այդ որոշումը իրականություն կդառնա»,- ասաց Փաշինյանը:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում :

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ