25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նոր սկանդալ. սալմոնելա հավի մսում . Ժողովուրդ

ՀՀ վերահսկիչ պալատը լրջագույն չարաշահումներ է բացահայտել ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում: Օրաթերթը տեղեկա­ցավ, որ Ուկրաինայից ներկրված հավի մսի փորձաքննության արդյունքում հայտնաբերվել են սալմոնելաներ, սնն­դամթերքը համարվել է օգտագործման համար վտանգավոր:

Թեեւ ԱԱՊԾ որոշումով պետք է խմբաքանակը ոչն­չացվեր, բայց նույն օրը այդ մթերքի համար ԱԱՊԾ-և տրամադրել է անվտանգության սերտիֆիկատ’ փաստացի հաշվի չառնելով մթերքի մասին լաբորատորիայի կողմից տրված եզրակացությունը: Ընդ որում, ՍԱՊԾ-ն ներմուծ­ման հավաստագրերը տվել է ավելի շուտ, քան ստացվել են տվյալ բեռի լաբորատոր փորձաքննության արդյունք­ները: Սա միակ նման օրինակը չէ. ՎՊ հաշվետվության մեջ ՍԱՊԾ խախտումների մասին փաստերի պակաս չկա: ՍԱՊԾ-ում բավական չէ օգտագործման համար վտանգավոր սննդի հանդեպ աչք են փակել, չեն զլացել նաեւ մս­խել պետական միջոցները: 27 անձանց հետ կնքվել են աշխատանքային պայմանագրեր, նրանց ներգրավել են որ­պես փորձագետներ, տվել են մոտ 10 մլն դրամ պարգեւավճար, ինչի իրավունքն օրենքով չունեին:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ