25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ե՞րբ իշխանությունները կզիջեն

Մոտակա ժամանակները ցույց կտան, թե որքանով այդ ուժերի մոտեցումները կարող են մերձենալ. Henaran.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ խոսելով Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող տարբեր ուժերից: Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ իշխանության մոտ ինչ-որ չափով անհանգստություն կա: «Ես կարծում եմ՝ իշխանության համար իրավիճակն աստիճանաբար մի քիչ անդուր է ստացվում, բայց այս պահի դրությամբ ես համաձայն եմ, որ իշխանությունը շատ լուրջ մտահոգության նշաններ ցույց չի տալիս»,-ասաց Հակոբյանը, ապա շարունակեց.

«Դա երևում է նաև հակաքարոզչական որոշակի ինչ-որ նշաններից, մանավանդ, երբ օգտագործվում են ավելի արմատական տրամադրված ընդդիմադիրների դեմ»:

Հարցին, թե իշխանությունը կգնա համաձայնության ինչ-որ մի պահի, նա ասաց. «Ընդհանրապես միայն այն փաստը, որ այդԵ զանգվածը հավաքվում է և շրջափակում է ԱԺ-ն, փակվում են ճանապարհներ, քաղաքացիական անհնազանդության ինչ-որ ակցիաներ են լինում և այլն, դա արդեն նշան է այն բանի, որ փողոցի դե ֆակտո ազդեցությունն այնքան մեծ է, որ կարող է հակակշռել դե յուրե իշխանական ազդեցությանը։

Ես կարծում եմ, որ այդ դեպքում ինքն իրեն արդեն լուրջ ճնշում է լինելու, և նման դեպքերում, և ինչպես ցույց է տալիս Հայաստանի փորձը, ինչ-որ կոմպրոմիսների իշխանությունը գնում է։ Կարծում եմ, որ ամպայման չէ, որ այդ ճնշումը լինի ինչ-որ բան ջարդելով, քանդելով, այրելով և այլն։ Եթե հանկարծ նման իրավիճակ ստեղծվեց փողոցում, այդքան զանգված լինի, դա ի վերջո բերում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ