Ծայրահեղ ծանր. Ժամանակ
2012 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում ՀՀ հավաքականը շատ մոտ էր ենթախմբում Երկրորդ հորիզոնականը զբաղեցնելուն: Եղան սուբյեկտիվ պատճառներ, որոնք խանգարեցին մերոնց դուրս գալ «փլեյ-օֆ»: Իռլանդիայի հետ հայտնի խաղում մեր հավաքականին կանգնեցրեց իսպանացի մրցավար Իտուրալդե Գոնսալեսը՝ կարմիր քարտ ցույց տալով դարպասապահ Ռոման Բերեզովսկուն: Մինասյանի գլխավորությամբ՝ Հայաստանի հավաքականը գերազանց էր հանդես եկել նաեւ 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում:
Վարդան Մինասյանը հայտնի է որպես սկզբունքային մասնագետ: Հեռանալուց հետո, չնայած հասարակության պահանջին, Մինասյանը հրաժարվում էր կրկին գլխավորել մեր ազգային թիմը: Կարելի է ենթադրել, որ վերադառնալով ազգային թիմ՝ Մինասյանն իր պահանջներն ու պայմաններն է առաջադրել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին:
Իսկ պահանջներն ու պայմաններն առաջին հերթին վերաբերում են աշխատելու լիակատար ազատությանը: Ըստ էության, ՀՖՖ-ն ընդառաջ է գնացել Մինասյանին, ինչը ստիպում է ենթադրել, որ առաջիկայում Հայաստանի ազգային թիմ կվերադառնա նաեւ Յուրա Մովսիսյանը: Վերջինս մի քանի այլ ֆուտբոլիստների հետ հայտնվել էր Ռուբեն Հայրապետյանի սեւ ցուցակում եւ չէր հրավիրվում ազգային թիմ:
Մինասյանի եւ Մովսիսյանի վերադարձը կարող է էապես փոխել իրավիճակը, եւ դրական լիցքերի ու էմոցիաների վրա լուրջ առաջընթաց ունենանք: Կտրուկ փոփոխութունները կարող են լուրջ նախադրյալներ ստեղծել Ազգերի լիգայի խաղարկությունում հաղթողի կոչման համար պայքարելու: Այս պահին Մովսիսյանը չունի խաղային պրակտիկա հւ չի խաղում իր նոր ակումբի՝ շվեդական «Ցուրգորդենի» կազմում: Կարծում ենք, սակայն, որ Մովսիսյանը մոտ ժամանակներս կսկսի խաղալ Շվեդիայի ուժեղագույն թիմերից մեկում: Շատերը կպնդեն, որ Մովսիսյանն արդեն ծեր է եւ չի կարող խաղալ նախկինի պես:
Ընդունենք սակայն, որ ֆուտբոլիստի համար պատկառելի տարիք ունենւսլով հանդերձ՝ այս հարձակվողն ուղղակի անհրաժեշտ է Հայաստանի հավաքականին: Մեր այսօրվա հարձակվողները՝ Ռուսլան Կորյանը, Տիգրան Բարսեղյանը, Սարֆիս Ադամյանը, Նորբերտո Բրիասկո Բալեկյանը խաղամակարդակով մի գլուխ ավելի ցածր են Մովսիսյանից: Արթուր Պետրոսյանր շարունակ հնարավորություն էր տալիս Ադամյանին: Վերջինս խաղում էր նվիրված, բայց … Ադտմյանը թույլ հարձակվող է, եւ դա փաստ է: Նա կարող է ազգային հավաքականին օգնել՝ հանդիպման վերջին 10 րոպեներին ակտիվացնելով առջեւի գիծը: Եթե նույնիսկ մարզավիճակի եւ պրակտիկայի խնդիր ունենա, Մովսիսյանն իր փորձով եւ առաջատարի հատկանիշներով ավելի շատ օգուտ կտա, քան մյուս հարձակվողները:
Պետք է ընդունենք, որ Հայաստանի ազգային հավաքականի վիճակն այսօր ծայրահեղ ծանր է: Դա, բնականաբար, գիտակցում է նաեւ Ռուբեն Հայրապետյանը: Միակ փրկությունը Մինասյանի պես փորձառու մասնագետին հետ բերելն էր: Այնուամենայնիվ Մինասյանը մեր ազգային հավաքականը ոտքի կկանգնեցի միայն աշխատելս լիակատտր ազատություն ստանալու դեպքում, որը, կարծում ենք, ստացել է:
Ռուբեն Հայրապետյանի երեկվա որոշումը կարելի է շրջադարձային համարել մեր ազգային հավաքականի համար: Այս պահին Մինասյանը միակ մասնագետն է, ով տիրապետում է հայկական ֆուտբոլում առկա իրավիճակին: Օտարերկրացի բարձրակարգ մասնագետի համար ժամանակ է հարկավոր մեր ֆուտբոլին, ֆուտբոլիստներին, խաղային սպեցիֆիկային ծանոթանալու համար: Մինասյանը չունի այդ խնդիրը: Երկար տարիներ նա աշխատել է Հայաստանի հավաքականում եւ լավ գիտի քայլերի հաջորդականությունը:
Մինչեւ Ազգերի լիգայի խաղարկությունը մեր հավաքականը, ամենայն հավանականությամբ, երկու ընկերական հանդիպում կանցկացնի: Այդ հանդիպումները, կարծում ենք, բավարար կլինեն Մինասյանի համար, որպեսզի որոշի մեր թիմի օպտիմալ կազմը: Խնդիրն իսկապես բարդ է: Այնքան բարդ, որ Հայրապետյանը դիմեց շտապօգնության, որն, ըստ էության, վերջին հույսն է:
Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: