Նախագահի լիազորությունները նորից սահմանափակվում են
Ազգային ժողովում քննարկման է ներկայացվել «Պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ նախագծի ընդունումը պայմանավորված է սահմանադրական փոփոխություններով: Նա նկատեց, որ այժմ նախագահը օրենքով սահմանված դեպքերով կարող է շնորհել պարգևներ: Նախագծով առաջարկվում է շքանշանների, մեդալների, կոչումների նշանակման […]