13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Թուրքիան հիմա էլ Գերմանիայից է պահանջում արտահանձնել քուրդ գործչին

Թուրքիան Գերմանիայից պահանջել է արտահանձնել Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) նախկին համանախագահ Սալիհ Մուսլիմին, ով Չեխիայում ձերբակալվել էր և ապա ազատ արձակվել։

Միջանկյալ նշենք, որ Մուսլիմը Թուրքիայի  կողմից հետախուզման մեջ է գտնվում։ Պաշտոնական Անկարան Մուսլիմին մեղադրում է ահաբեկչական գործողություն կազմակերպելու մեջ։

Չեխիայում ազատ արձակվելուց հետո Մուսլիմը տեղափոխվել էր Գերմանիա, որտեղ մասնակցել էր Թուրքիայի գործողությունները Սիրիայում դատապարտող հանրահավաքին։ Թուրքական աղբյուրի պնդմամբ՝ այդ հանրահավաքը կազմակերպել էին Սիրիայի քրդական ուժերի համախոհները։

Թուրք պաշտոնյաներն արդեն դիմել են գերմանական կողմին, որպեսզի Մուսլիմը ժամանակավորապես կալանավորվի, ապա արտահանձվի Թուրքիային։

Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին Թուրքիան Սալիհ Մուսլիմին ընդգրկել էր հետախուզման մեջ գտնվող հանցագործների «կարմիր ցուցակում»: Թուրքիայի ղեկավարությունը 4մլն թուրքական լիրա (մոտ 1մլն դոլար) էր խոստացել այն կողմին, ով կձերբակալեր քուրդ քաղաքական գործչին և կարտահանձներ իրեն։

Աղբյուր`    Haberler
 
 
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ