25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 2018

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երեւանում եւ չորս մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մարտի 1-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երեւան քաղաքի՝ 10:00-16:00 Արեշ 7փ. 1-10; 11փ. 69-102; 20փ. 1-29; 22փ. 1-14; 24փ. 1-40 սեփական տները, Դիմիտրով նրբ. 49-75 սեփական տները, Դումանի փ. 51, 53, Քեռու փ. 58 շենքերը եւ հարակից հանրային […]

«Ծառուկյան» դաշինքը վիրավորեց ՀՀԿ-ին. նրանք դեմ էին

Ազգային ժողովում քվեարկության դրվեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների հեղինակած ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը: Վարման կարգով խոսելով՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտնեց, որ քանի որ փաթեթի ընդունումը հակասում է ԵՏՄ շրջանակներում անդամ պետությունների կողմից ստանձնած տնտեսական ինտեգրացիայի խթանման քաղաքականությանը, ինչպես նաև միջազգային պարտավորություններին ու վտանգում է […]

Վազգեն Սարգսյանին փոխում են Վիդրո Վիլսոնով. Ժամանակ

 Տարոն Մարգարյանը որոշել է ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության՝ Վազգեն Սարգսյանի անվան փողոցը վերանվանելու նախագիծն ընդգրկել ավագանու առաջիկա նիստի օրակարգ: Հիշեցնենք, որ դեռեւս փետրվարի 1-ին Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը հանդես էր եկել ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի անվամբ փողոց անվանակոչելու եւ հուշարձանը տեղադրելու մասին իրավական ակտ ընդունելու նախաձեռնությամբ, ըստ որի առաջարկվում է Կենտրոն վարչական շրջանի […]

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 1-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Սերժ Սարգսյանը կհավաքի օլիգարխիային Կարեն Կարապետյանին քննելու. Ժամանակ

Կարեն Կարապետյանի կառավարությունն ապահո­վել է անցնող տասնամյակի ամենաբարձր տնտեսական աճի ցուցանիշը՝ ՀՆԱ-ն աճել է 7.5 տոկոսով: Հանրությանն այդ թվերն, իհարկե, չեն ասում եւ չեն ասի ոչինչ, ու ընդհանրապես ցանկացած հասարակություն առաջ­նորդվում է ոչ թե մակրոտն­տեսական վիճակագրության տվյալներով, այլ սեփական կյանքով, սեփական բարեկե­ցության աստիճանով: Եթե մարդը սկսել է լավ ապրել կամ չի սկսել ավելի վատ ապրել, […]

Նախագահը ներկա է գտնվել «Հայկյան-2017» մրցանակաբաշխությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել «Հայկյան-2017» մրցանակաբաշխությանը: Տարբեր անվանակարգերում մրցանակների են արժանացել 2017 թվականին երիտասարդական ոլորտում իրենց լավագույնս դրսևորած և հետաքրքիր նախաձեռնություններով հանդես եկած երիտասարդները, երիտասարդական խմբերն ու կազմակերպությունները: Մրցանակ է շնորհվել նաև առանձին երիտասարդական ծրագրերի:  «Հայկյան-2017» մրցանակներ են շնորհվել մասնավորապես՝ «Լավագույն ուսանողական […]

Խորհրդարանում մեկ րոպե լռությամբ հարգեցին «մարտի 1»-ի զոհերի հիշատակը

Այսօր «մարտի 1»-ի ցավալի իրադարձությունների 10-րդ տարելիցն է: Այս մասին խորհրդարանում հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ու առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը: Հիշեցնենք, որ «մարտի 1-ի» դեպքերի ժամանակ 10 հոգի սպանվեց: Ընդդիմադիր «Ելք» խմբակցությունն առաջարկել էր ընդունել հայտարարության տեքստ այս մասին, ինչի վերաբերյալ քննարկում ծավալեւն դեմ չէր նաև իշխող ՀՀԿ-ն:

10 զոհ և 300 վիրավոր. 10 տարի անց

Այսօր մարտի 1-ն է:  Գարնան առաջին օրը: Հայ մարդու հոգեբանության մեջ արդեն 10 տարի այս օրը ասոցացվում է արյան ու եղբերգության հետ: Մարտի 1-ի առավոտյան ժամը 6։30-ին ՀՀ ՆԳՆ և նրանց աջակցող ուժերը, անսպասելիորեն հարձակում գործելով Ազատության հրապարակում հավաքված ցուցարարների վրա, դաժան կերպով ցրեցին բողոքարարներին, որոնց թիվը, ըստ հաղորդվող տվյալների, կազմում էր 700-1000 մարդ։ Քաղաք բերված […]

Թուրք-հայկական սահմանը վերահսկվում է ջերմային տեսախցիկներով

Թուրքական իշխանություններին մոտ կանգնած «Աքշամ» թերթը օրինակ է բերում Հայաստանի սահմանին գտնվող թուրքական Մուստաֆա Քոչաք սահմանային պարեկակետը: Այստեղ թուրք զինվորները շուրջօրյա հսկողություն են իրականացնում նույնիսկ -15 աստիճան ցրտի պայմաններում: Սահմանին տեղադրված են ջերմային տեսախցիկներ, որոնք հնարավորություն են տալիս անմիջապես արձանագրել ցանկացած սահմանահատում և համապատասխան միջամտություն կատարել։ Պարեկակետի տարածքն ընդգրկում է շուրջ 10կմ լայնությամբ սահմանային հատված, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՓետրվարիԱպրիլի