25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 2018

ԱՌԿ-ն՝ «Խելացի քաղաքի» տեսլական եւ զարգացման ուղղություն. 911tert

Հայաստանի հանրապետության Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության առաջարկով, կառավարությունը հաստատել է «Խելացի քաղաքի» ստեղծման հայեցակարգը եւ դրանից բխող միջոցառումների ժամանակացույցը: Ըստ փաստաթղթի, ներկայումս Հայաստանում ձևավորված է 502 համայնք, որից 46-ը ունեն քաղաքային բնակավայր: Քաղաքաբնակ 1,919 միլիոն բնակչից 1,066 միլիոնն ապրում է Երևանում, մնացածը՝ այլ քաղաքներում: «Խելացի քաղաք» հայեցակարգի տեսլականն է. Ունենալ մշտապես զարգացող քաղաքային […]

Լավ, էս երկրի վրա անե՞ծք է դրված. Փաշինյանն՝ Արմեն Սարգսյանից

ԱԺ «Ելք» խմբակցության պատտգամավոր Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ՀՀԿ-ի կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանը կատարյալ անարգանք է վերաբերում հայ ժողովրդի նկատմամբ, քանի որ չունի անհրաժեշտ ժամկետով ՀՀ քաղաքացիություն: Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը երկքաղաքացիություն է ունեցել: «Հիմա լեգիտիմության խնդիր է առաջանում, պարո՛ն Սարգսյան: Նշում եք, որ 2002 թ-ին ստացել եք Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն: Այն ժամանակ Բրիտանիայի […]

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին

Մարտի 2-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի գլխավորած պատվիրակությունը։ Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ նախագահի և վարչապետի հետ: Կառավարությունում կկայանա Կարեն Կարապետյանի և Գիորգի Կվիրիկաշվիլիի առանձնազրույցը, որին կհաջորդի  պատվիրակությունների հանդիպումը ընդլայնված կազմով: Բանակցությունների ավարտին երկու երկրների վարչապետները հանդես կգան հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարություններով: Վրաստանի վարչապետը կայցելի նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի […]

«Պետք է մարտ-ապրիլ ամիսներին լինենք փողոցում».Զարուհի Փոստանջյան /տեսանյութ/

«Երկիր Ծիրանի» կուսակցության անդամները այսօր՝ մարտի 1-ին ԱԱԾ շենքի մոտ բողոքի ակցիա իրականացրեցին՝ ընդդեմ բռնաճնշումների: Կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ իշխանափախությանը ուղղված շարժում է սկսում: Նա մարդկանց կոչ արեց մարտ-ապրիլ ամիսներին փողոց դուրս գալ և պաշտպանել իրենց իրավունքները: «Պետք է մարտ-ապրիլ ամիսներին լինենք փողոցում և սատանային գահից հեռացնենք»,-հայտարարեց Զարուհի Փոստանջյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

ՄԱԿ-ը մտահոգիչ է համարել թուրքական ոստիկանության կողմից խոշտանգումներ կիրառելու մասին պնդումները

ՄԱԿ-ի` խոշտանգումների հարցով հատուկ զեկուցող Նիլս Մելզերը անդրադարձել է Թուրքիայի ոստիկանության կողմից ձերբակալվածների նկատմամբ կիրառվող խոշտանգումների դեպքերին: Մալզերը, մտահոգիչ համարելով խոշտանգման դեպքերի մասին պնդումները, հայտնել է, որ տեղեկություններ են շրջանառվում առ այն, որ թուրքական ոստիկանությունը հարցաքննության շատ կոշտ միջոցներ է կիրառում հատկապես գյուլենական շարժման անդամ լինելու մեղադրանքով ձերբակալվածների ու ահաբեկչական կազմակերպության (PKK) հետ կապեր ունենալու […]

Մարտի 2–ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Մարտի 2–ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն Հանուն կայուն զարգացման կազմակերպության նախագահ Կարինե Դանիելյանը եւ Բնության համաշխարհային հիմնադրամ /WWF – Հայաստան/ բնապահպանական գծով պատասխանատու Արսեն Գասպարյանը: ԹԵՄԱ մարտի 3-ին նշվում է Վայրի բնության համաշխարհային օրը. Հայաստանում վայրի բնության կարգավիճակն ու խնդիրները, ժամանակակից մարտահրավերներն ու ռիսկերը:

Եթե Աստված չի պատասխանում աղոթքիդ

Եթե մի իրական կարիքի համար աղոթում եք ու դեռ չեք ստանում, մի հուսահատվեք: Շարունակեք աղոթել: Աստուծո նկատմամբ վստահությունը արթուն պահեք ձեր սրտում: Մի գուցե պիտի հասունանա: Եթե ձեր խնդրանքը պիտանի է ու օգտակար ձեր կյանքի ու փրկության համար, ապա անպայման կլինի: Քրտնաջան աղոթքը երբեք Աստուծո կողմից առանց պարգևի չի մնացել: Այն գերազանցում է աղոթողի սպասելիքը:  […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՓետրվարիԱպրիլի