27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Մարտի 3, 2018

Գուգարք գյուղում սեռական ոտնձգության է ենթարկվել օտարերկրացի աղջիկը

Նախօրեին Լոռու մարզի Գուգարք գյուղում օտարերկրացի մի աղջիկ սեռական ոտնձգության է ենթարկվել, տեղեկացնում է «Փաստինֆո»-ն: Կայքի տեղեկություններով՝ աղջիկը հեծանիվով զբոսնելիս է եղել, սակայն մոլորվել է, իսկ ճանապարհին հանդիպած երիտասարդը, օգտվելով այդ հանգամանքից, նրա նկատմամբ սեռական ոտնձգություն է կատարել՝ փորձել է հագուստները հանել: Աղջիկն էլ հարվածել է երիտասարդի սեռական օրգաններին և փախուստի դիմել: Դեպքի վերաբերյալ այս […]

Նախագահը հանդիպում է ունեցել ՀՀԿ կանանց խորհրդի անդամների և տարածքային ու շրջանային կազմակերպությունների ակտիվի հետ

Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորում ՀՀԿ կանանց խորհրդի կազմակերպած սեմինարի շրջանակներում հանդիպում է ունեցել ՀՀԿ կանանց խորհրդի անդամների և տարածքային ու շրջանային կազմակերպությունների ակտիվի հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև սեմինարին մասնակցած՝ Արցախի տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող կանայք: Ավանդական դարձած սեմինարի ժամանակ կուսակցական կանայք ամփոփել են 2017թ. խորհրդի […]

110 կգ կշռող տղամարդը նիհարել է ու նմանվել Դիսնեյի հերոսի /ֆոտո/

Reddit կայքի մի օգտատեր՝ Ջեֆ անունով, լուսանկարներ է հրապարակել, որոնցում ցույց է տվել, թե ինչպիսին էր նախքան նիհարելն ու դրանից հետո։  Նա 34 կգ-ով նիհարել է։ Օգտատերերը նշել են, որ նիհարելով նա վերածվել է Դիսնեյի արքայազնի։    Տղան ասել է, որ նիհարել է մարզման ու հատուկ սննդակարգի հետեւելով։     

Երկու-երեք տոկոսով վարկ ենք տալիս, որպեսզի գյուղական համայնքներում աշխատող մարդկանց շանս տանք հաջողակ լինելու. վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է Գյումրի` ծանոթանալու 2017 թ. Շիրակի մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին և 2018 թ. անելիքներին: Ներկայացնելով Շիրակի մարզի 2017 թ. մակրոտնտեսական ցուցանիշները՝ մարզպետ Արթուր Խաչատրյանը նշել է, որ նախորդ տարվա ընթացքում մարզում իրականացվել են 22 մլրդ դրամի ներդրումային ծրագրեր՝ 2016-ի 11,4 մլրդ դրամի դիմաց: […]

«Օսկարի» պատմության 10 լավագույն աստղային զգեստները, որոնք հմայել են բոլորին /ֆոտոշարք/

Օրեր անց տեղի կունենա «Օսկար 2018» ամենամյա հեղինակավոր մրցանակաբաշխությունը։ Մինչ աստղերը պատրաստվում են իրենց շքեղագույն զգեստներով փայլել կարմիր գորգին, գիշենք, թե որոնք են «Օսկարի» պատմության 10 լավագույն աստղային զգեստները։ 1. Գվինեթ Փելթրոու, զգեստը՝ TOM FORD, 2012 2. Հիլարի Սուոնկ, զգեստը՝ GUY LAROCHE 2005 3. Ջուլիա Ռոբերթս, զգեստը՝ VALENTINO 2001 4. Սանդրա Բալոք, զգեստը՝ MARCHESA 2010 5.Օդրի Հեբյորն, զգեստը՝ GIVENCHY 1954 6.Գրեյս Կելլի, […]

Մահացել է Արա Ասոյանը

Մարտի 3-ին, ինֆարկտից մահացել է Հայաստանի գլխավոր ինֆեկցիոնիստ,  Նորքի Ինֆեկցիոն կլինիկական հիանդանոցի տնօրեն Արա Ասոյանը: Նորքի Ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցից NEWS.am Medicine-ին հաստատեցին այդ տեղեկությունը՝ հավելելով, որ Ասոյանը մահացել է ինֆարկտից, աշխատավայրում, հիվանդանոցի ընդունարանի դիմաց։

Գնդակը Թուրքիայի կիսադաշտում է

Ազգային անվտանգության խորհրդի նիստում Հայաստանի Հանրապետության նախագահի խոսքը` հայ-թուրքական արձանագրությունները չեղյալ համարելու մասին, ավարտվում էր հետեւյալ կերպ. «Մենք պատրաստ կլինենք Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել, եթե այս գիտակցումը լինի նաեւ թուրքական կողմի մոտ: Եթե վաղը, մյուս օրը կլինեն առաջարկություններ, մենք պատրաստ կլինենք այս առաջարկությունները քննարկել»: Թուրքիայի հետ հարաբերությունների բնականոնեցման համար բանակցություններ սկսելու այս հայտարարությունը համահունչ էր […]

«Հյուսիս-հարավ»- ճանապարհի շինարարական ընթացքն ու նոր էլեկտրագնացքի հեռանկարները․ պարզաբանում է նախարարը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նոր էլեկտրագնացքով ուղևորվել է Գյումրի և խոսել փոխադրամիջոցի հարմարավետության մասին։ Վահան Մարտիրոսյանը նշել է, որ առաջին անգամ չէ, որ գնացքով հասել է Գյումրի,  բայց նոր էլեկտրագնացքով ուղևորությունն հաճելի ու հարմարավետ է եղել: «Իհարկե, նոր գնացքով շատ ավելի հաճելի էր ու հարմարավետ։ Ճանապարհը չզգացինք։ Շատ ավելի լավ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՓետրվարիԱպրիլի