02 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Գուգարք գյուղում սեռական ոտնձգության է ենթարկվել օտարերկրացի աղջիկը

Նախօրեին Լոռու մարզի Գուգարք գյուղում օտարերկրացի մի աղջիկ սեռական ոտնձգության է ենթարկվել, տեղեկացնում է «Փաստինֆո»-ն:

Կայքի տեղեկություններով՝ աղջիկը հեծանիվով զբոսնելիս է եղել, սակայն մոլորվել է, իսկ ճանապարհին հանդիպած երիտասարդը, օգտվելով այդ հանգամանքից, նրա նկատմամբ սեռական ոտնձգություն է կատարել՝ փորձել է հագուստները հանել: Աղջիկն էլ հարվածել է երիտասարդի սեռական օրգաններին և փախուստի դիմել:

Դեպքի վերաբերյալ այս տեղեկությունը հաստատել են Քննչական կոմիտեից՝ հայտնելով, որ հարուցվել է քրեական գործ, ձեռնարկված անհետագելի քննչական գործողությունների արդյունքում կասկածյալի ինքնությունը պարզվել է եւ ձերբակալվել:

 

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ