25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 22, 2018

Վարչապետի մոտ Երևանում ճանապարհային երթևեկության արդյունավետ կազմակերպման հարցեր են քննարկվել

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Երևան քաղաքում խցանումների նվազեցման, ճանապարհային երթևեկության արդյունավետ կազմակերպման և բեռնաթափման հնարավորություններն ու խնդրի լուծմանն ուղղված  առաջարկություններ են ներկայացվել: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ քաղաքի տարբեր, հատկապես՝ խիստ ծանրաբեռնված հատվածներում ստորգետնյա կայանատեղիների կառուցման, անցումների վերանորոգման և շահագործման հնարավորությանը, անվճար, բարեգործական երթուղների համար կոնկրետ կայանատեղերի […]

Մտել է նախկին ամուսնու Ֆեյսբուքի էջ ու պատճենել նամակագրությունը

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու դեպքի հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել տուժողի նախկին կնոջը: Կոտայքի մարզի բնակչից 2017 թվականին հաղորդում էր ստացել, որ մեկ այլ անձ մուտք է գործել «ֆեյսբուք» սոցիալական ցանցում գտնվող իր անհատական էջ և […]

Մարտահրավերներին ավելի ճկուն դիմակայելու գործիչ, քան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է, չունենք. Շարմազանով

Հայաաստանի Հանրապետական կուսակցությունում պաշտոնական քննարկում չի ծավալվել ՀՀ վարչապետի հարցի շուրջ, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Իր հարցազրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասաց, որ այս հարցը տարբեր ֆորմատներով քննարկվում ու քննարկվելու է»,-նշեց նա: Շարմազանովը նշեց, որ ՀՀԿ-ն պետք է կատարի այնպիսի որոշում, որը բխելու է ՀՀ շահերից: […]

Էլ ուժ չունեմ. խարդախության «զոհ» դարձած կինը ահազանգում է

Henaran.am-ի խմբագրություն էր այցելել հուզված մի կին, ով նշեց, որ անարդարության զոհ է դարձել: Նարինե Ասատրյանը մանրամասնեց.«Էլ ուժ չունեմ պայքարելու, որովհետև առողջությունս այլևս չի ներում»: Նարինե Ասատրյանը այնքան հուզված էր, որ դժվարությամբ էր խոսում իր հետ կատարվածի մասին: Հասկանալու համար իրավիճակը հարցում ուղարկեցինք նրա շահերի պաշտպան Արտավազդ Պետրոսյանին: Ներկայացնում ենք պատասխանն ամբողջությամբ: «Դատարանները դրսևորել են  […]

Որևէ պետական պաշտոնյա, որևէ կուսակցական գործիչ իրավունք չունի մեկնաբանել գերագույն գլխավոր հրամանատարի որոշումները

«Ես երբեք ՀՀ նախագահ, երկրի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի որոշումներն ու հրամանագրերը չեմ մեկնաբանել, և որևէ պետական պաշտոնյա, որևէ կուսակցական գործիչ իրավունք չունի մեկնաբանել գերագույն գլխավոր հրամանատարի որոշումները»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք տարօրինակ չէր նախագահի կողմի Հայկազ Բաղմանյանին ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալի պաշտոնում […]

Նախագահը 3 կարևոր շեշտադրում արեց. ինչ է քննարկել ՀՀԿ ԳՄ-ը

Ժամեր առաջ Լատվիայի խորհրդանն առաջին ընթերցմամբ ընդունել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը միձայն: Այս մասին քիչ առաջ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին հայտնեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Վերջինս հավելեց, որ Լատվիայի խորհրդարանից իրեն տեղեկացրել են, որ մինչև մարտի 20-ը կարող է խորհրդարանն ամբողջությամբ ընդունել համաձայնագիրը: Շարմազանովը նշեց, որ նիստին քննարկվել է նաև ՊՆ-ում նախագահի ելույթը: «Նախագահը […]

Արմավիր-Գյումրի ճանապարհին բեռնատար է շրջվել. վարորդը տեղում մահացել է (լուսանկարներ, տեսանյութ)

Մարտի 21-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «ՄԱՆ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան Արմավիր-Գյումրի ճանապարհի 27-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Վարորդը` Վրաստանի քաղաքացի, 1959 թ. ծնված Զուրաբ Կալանդիան, տեղում մահացել է: Կատարվում է քննություն:  

Թանկարժեք ժամանակը․ Dior-ի նոր՝ շքեղ ժամացույցները /ֆոտո/

Համաշխարհային հայտնի ապրանքանիշերը պատրաստվում են ժամացույցային աշխարհի ամենահայտնի իրադարձությանը՝ Baselworld ցուցադրությանը։ Dior ապրանքանիշը ներկայացրել է ժամացույցների իր նոր հավաքածուն, որն անվանել է Horlogerie։ Նայելով այս ժամացույցներին՝ հասկանում ես, որ «թանկարժեք ժամանակ» ասույթը ամենաուղիղ իմաստն ունի։   

«Շուշի քաղաքում ավելի քան 20.000 հայ սպանվեց»

«1920 թվականի մարտի 22 Շուշիի ջարդեր: 1920 թ. Մարտի 22-26-ն ընկած ժամանակահատվածում սկսվեց Շուշի քաղաքի հայ ազգաբնակչության կոտորած, տեղահանություն, գույքի և անձնական ունեցվածքի ոչնչացում և թալան իրագործված Թուրքիայի Հանրապետության բանակի, նրա կողմից աջակցություն ստացող Արցախում բնակվող թուրքերի (թաթարների) և քրդական առանձին խմբավորումների կողմից։ Հայ ազգի նկատմամբ իրականացված ոճրագործության հետևանքով Արցախի հայերի քաղաքական, տնտեսական, մշակութային կենտրոնը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՓետրվարիԱպրիլի