25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 22, 2018

Քաղաքացին բենզին է լցրել վրան եւ փորձել ցած նետվել կամրջից

Մարտի 22-ին, ժամը 03:56-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևան քաղաքի Հաղթանակ կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ 1980 թ. ծնված Ա. Ե.-ը (գտնվում է ալկոհոլի ազդեցության տակ) բենզին է լցրել վրան, անցել կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է նետվել ցած: […]

Ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքների պլանավորումը այսուհետ սկսել աշուն-ձմեռ ժամանակահատվածում

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Կարեն Կարապետյանի միակ հանձնարարականը վերաբերում էր ոռոգման շրջնի նախատրաստական աշխատանքներին: Վարչապետն ասաց, որ կառավարությունում կազմակերպված խորհրդակցության ընթացքում Ջրային տնտեսության պետական կոմիտեն ներկայացրել է ջրամբարների լցվածության տվյալները, 2018 թի ոռոգման շրջանի նախատրաստական աշխատանքները, քննարկվել են նաև ըստ մազրերի ոռոգման պայմաններն ու առաջնահերթությունները: «Հաշվի առնելով, որ ջրամբարների  ներկայիս պաշարները կարող են որոշակի ռիսկեր […]

«Իմ տղային խեղդել է աֆիցերը ու զինվորներին ստիպել, որ կախեն» /տեսանյութ/

Խաղաղ պայմաններում մահացած ժամկետային զինծառայող Վալերիկ Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը արդեն քանի տարի պայքարում է որդու մահվան հանգամանքները պարզելու և արդարությունը վերականգնելու համար: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Նանա Մուրադյանը բողոքարկում է քրեական գործի կասեցումը: Նանա Մուրադյանը վստահ է, որ որդուն սպանել են, քանի որ նա վառելանյութի գողություն է տեսել.«Իմ տղային խեղդել են, հետո […]

Առաջինը կփորձարկի Հայաստանը. 168 Ժամ

ԵՄ-ն փոխում է ԱլԳ ինստիտուցիոնալ կառուցվածքը, պլատֆորմը  եւ պանելները, ընդլայնում ծրագիրը: Այս ամենը կոորդինացնելու են ԵՄ չորս առաջնահերթությունները, որոնք թույլ կտան ԱլԳ երկրների քաղաքացիների համար իրական արդյունքներ արձանագրել ավելի արագ ռեժիմով: Չորս առաջնահերթություններն ուղղված են կառավարման ամրապնդմանը, տնտեսությանը, կապերին եւ հասարակությանը»,- «168 ժամի» հետ զրույցում մեկնաբանելով ԱլԳ ծրագրում ԵՄ իրականացրած փոփոխությունները՝ ասել է եվրոպացի պատգամավոր […]

«Երբ ես բալիկ ունեցա, ինչո՞ւ իմ ցեղից ոչ ոք չկար». դերասանուհու անձնական ողբերգությունը. Ժողովուրդ

Վերջերս անանուն նամակ էր տարած­վել, որտեղ հեղինակը պնդում էր, որ դե­րասանուհի Նաիրա Մովսիսյանը ներ­կա չի եղել իր հոր հոգեհանգստին, փոխարենը հաջորդ օրը՝ մարտի 16-ին, մեծ շուքով նշել է իր ծննդյան օրը: Նաիրան, պատասխանելով նամակին, նշել է, որ տեղյակ չի եղել հոր մահվան մա­սին, եւ չի հիշում, թե հորը վերջին ան­գամ երբ է տեսել. «Վերջերս ասացին, […]

Ջրատարում դի է հայտնաբերվել

Մարտի 22-ին, ժամը 05:09-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կարբի գյուղի ՀԷԿ-ում հայտնաբերվել է դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ «Նիգավան ՀԷԿ» ՍՊԸ-ի տարածքում՝ Արզնի-Շամիրամ ջրատարում, հայտնաբերվել է՝ 1937 թ. ծնված Ս. Հ.-ի դին: Փրկարարները Ս. Հ.-ի դին դուրս […]

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երեւանում եւ հինգ մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մարտի 22-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երեւան քաղաքի՝ 10:00-16:00 Կոմիտասի պող. 23/3 շենքը, Ա.Խաչատրյան փ. 21, 21Ա, 22, 22Ա, 23, 24, 24/1, 25, 26, 26/1, 26/2, 26/3, 31/1, 33/1, 33/2 շենքերը եւ հարակից հանրային բաժանորդները, Ա.Խաչատրյան 1-ին նրբ. […]

Մարդիկ կան՝ ամիսը 70-80 հազար դոլար աշխատավարձ են ստանում. Առավոտ

ԱԺ-ում երեկ քննարկվում էր «Ելք» խմբակցության հարցապնդման պատասխանը: Իսկ հարցապնդումը վերաբերվում էր ՀԷՑ-ի եւ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունների վերջին 10 տարվա գործունեությանը: Իր ելույթում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ՀՀ սահմանին գազը հասնում է 150 դոլարով, իսկ մեր տներ՝ 289 դոլարով, որովհետեւ ՀՀ-ն, ինչպես կառավարությունն է գլուխ գովում, աշխարհի ամենագազաֆիկացված երկրներից է: Նա նշեց, […]

Ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 22-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՓետրվարիԱպրիլի