26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մարդիկ կան՝ ամիսը 70-80 հազար դոլար աշխատավարձ են ստանում. Առավոտ

ԱԺ-ում երեկ քննարկվում էր «Ելք» խմբակցության հարցապնդման պատասխանը: Իսկ հարցապնդումը վերաբերվում էր ՀԷՑ-ի եւ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունների վերջին 10 տարվա գործունեությանը: Իր ելույթում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ՀՀ սահմանին գազը հասնում է 150 դոլարով, իսկ մեր տներ՝ 289 դոլարով, որովհետեւ ՀՀ-ն, ինչպես կառավարությունն է գլուխ գովում, աշխարհի ամենագազաֆիկացված երկրներից է:

Նա նշեց, որ ՀՀԿ պատգամավորները բոլոր գյուղերում, լեռնային եւ ոչ լեռնային գյուղերում ձայն ստանալու համար «ՀայՌուսԳազարդ» ընկերության հաշվին խողովակներ կառուցեցին եւ գազաֆիկացրեցին եւ բնականաբար, այդ ամբողջ ծախսը խողովակների մտած է սակագների մեջ: Չնայած գյուղերը գազաֆիկացրել են, բայց գյուղացին, ըստ նրա, այդ գազն օգտագործում է ՝ օրը երկու բաժակ սուրճ եփելու համար, իսկ տունը ջեռուցում է վառելափայտով:

Փաշինյանն անդրադարձավ նաեւ էլեկտրաէներգիայի, գազի սակագներին: 2012-ի նկատմամբ ունենք էլեկտրաէներգիայի սակագնի 50 տոկոս թանկացում. «Իշխանությունը ժողովրդին այստեղ էլ, կոպիտ ասած՝ քցել է»: Նա նաեւ բողոքեց, որ երբ կառավարությանը հարցնում են, թե «Գազպրոմում» եւ ՀԷՑ-ում ամենաբարձր աշխատավարձը որքա՞ն է, տեղեկությունը չեն տրամադրում՝ ասելով, որ դա անձնական տվյալ է.

«Կա տեղեկություն, որ այդ ընկերությունում մարդիկ կան՝ ամիսը 70-80 հազար դոլար աշխատավարձ են ստանում, սպառողները պիտի հասկանան ինչու է այդպես եւ հասկանան դրա պատճառահետեւանքային կապը իրենց՝ թանկ ու կրակ գազի եւ էլեկտրաէներգիայի հետ»: 

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ