26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Իմ տղային խեղդել է աֆիցերը ու զինվորներին ստիպել, որ կախեն» /տեսանյութ/

Խաղաղ պայմաններում մահացած ժամկետային զինծառայող Վալերիկ Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը արդեն քանի տարի պայքարում է որդու մահվան հանգամանքները պարզելու և արդարությունը վերականգնելու համար:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Նանա Մուրադյանը բողոքարկում է քրեական գործի կասեցումը:

Նանա Մուրադյանը վստահ է, որ որդուն սպանել են, քանի որ նա վառելանյութի գողություն է տեսել.«Իմ տղային խեղդել են, հետո կախել են, արդեն երրորդ անգամ կասեցնում են քրեական գործը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Նանա Մուրադյանը:

«Հայոց բանակում բարդակ է տիրում: Բա Դուք չեք ուզում բանակը մաքրեք բարդակից: Զինվորները մատաղացու են դարձել հրամանատարների համար: Համոզված եմ, որ իմ տղային խեղդել է օֆիցերը ու զինվորներին ստիպել, որ կախեն»,-ընդգծեց Նանա Մուրադյամը:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ