ՄԱԿ-ը մտահոգիչ է համարել թուրքական ոստիկանության կողմից խոշտանգումներ կիրառելու մասին պնդումները
ՄԱԿ-ի` խոշտանգումների հարցով հատուկ զեկուցող Նիլս Մելզերը անդրադարձել է Թուրքիայի ոստիկանության կողմից ձերբակալվածների նկատմամբ կիրառվող խոշտանգումների դեպքերին:
Մալզերը, մտահոգիչ համարելով խոշտանգման դեպքերի մասին պնդումները, հայտնել է, որ տեղեկություններ են շրջանառվում առ այն, որ թուրքական ոստիկանությունը հարցաքննության շատ կոշտ միջոցներ է կիրառում հատկապես գյուլենական շարժման անդամ լինելու մեղադրանքով ձերբակալվածների ու ահաբեկչական կազմակերպության (PKK) հետ կապեր ունենալու մեղադրանքով ձերբակալված քրդերի նկատմամբ:
ՄԱԿ-ի պաշտոնյան հայտնել է նաև, որ առայժմ Թուրքիայի պատկան մարմինները որևէ գործընթաց չեն սկսել խոշտանգումների փաստերը ստուգելու նպատակով:
Նշվում է, որ ավելի վաղ խոշտանգմանը «զրո հանդուրժողականություն» հայտարարած Թուրքիան դեռևս չի արձագանքել ՄԱԿ-ի հատուկ զեկուցողի հայտարարություններին:
Աղբյուր` ermenihaber.am