26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ԱՌԿ-ն՝ «Խելացի քաղաքի» տեսլական եւ զարգացման ուղղություն. 911tert

Հայաստանի հանրապետության Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության առաջարկով, կառավարությունը հաստատել է «Խելացի քաղաքի» ստեղծման հայեցակարգը եւ դրանից բխող միջոցառումների ժամանակացույցը:

Ըստ փաստաթղթի, ներկայումս Հայաստանում ձևավորված է 502 համայնք, որից 46-ը ունեն քաղաքային բնակավայր: Քաղաքաբնակ 1,919 միլիոն բնակչից 1,066 միլիոնն ապրում է Երևանում, մնացածը՝ այլ քաղաքներում: «Խելացի քաղաք» հայեցակարգի տեսլականն է. Ունենալ մշտապես զարգացող քաղաքային բնակավայր է, որտեղ կիրառվում են ժամանակակից տեխնոլոգիական մոտեցումներ քաղաքացիների և քաղաքի հյուրերի անվտանգ և հարմարավետ կյանքի պայմանների ապահովման համար, իրականացնելով տարբեր սոցիալական խմբերի կարիքներից բխող համաչափ տարածքային պլանավորման մոտեցումների վրա հիմնված զարգացման արդյունավետ ծրագրեր, հաշվի առնելով աղետների վտանգների, կլիմայի փոփոխության հետևանքով, տեխնածին և մարդկային գործունեության արդյունքում առաջացած բոլոր ռիսկերը:

Հայեցակարգի նպատակներ են. քաղաքի առջև ծառացած մարտահրավերների լուծում՝ հիմնված նորարարական մոտեցումների վրա, կայուն համաչափ քաղաքային զարգացման գործընթացի ապահովում, քաղաքացիների արդյունավետ մասնակցության ապահովում քաղաքի զարգացման և կառավարման գործընթացներին, տեղեկատվական և նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ դիմակայուն և անվտանգ միջավայրի ամրապնդում, տեղեկացվածության և իրազեկման մակարդակի բարձրացում, նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմամբ քաղաքացիների կենսամակարդակի բարձրացում եւ այլն:

2018-2020 ժամանակահատվածի համար սահմանված է 5 գործողություն. ըստ խելացի լուծումների պահանջարկի՝ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառության առումով համայնքներում առկա իրավիճակի վերլուծություն, ՀՀ համայնքներում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառության առումով ըստ խելացի լուծումների պահանջարկի արդյունքների ամփոփում և վերլուծություն, միջազգային փորձի հիման վրա խելացի լուծումների ձևաչափերի և չափանիշների մեթոդական ցուցումներ մշակում, «Խելացի քաղաքների» ստեղծման նպատակով օրենսդրական բարեփոխումների իրականացում, խելացի լուծումների փաթեթներին համապատասխան «Խելացի քաղաքների» ծրագրի մշակման աշխատանքների համակարգում:

Հայեցակարգի զարգացման 18 ուղղությունից մեկը աղետների ռիսկի կառավարումն է: «Անվտանգ քաղաք բնակիչների և հյուրերի համար» ուղղությամբ սահմանված է. «Քաղաքի տարածքը ենթակա է տարբեր վտանգների ազդեցության: Այդ նպատակով մշակել ծրագրեր, որոնք ուղղված կլինեն այդ վտանգների կանխման և կանխարգելման, ինչպես նաև վտանգի հնարավոր ծագման դեպքում բնակչության պաշտպանությանն ուղղված գործողությունների կատարմանը: Դա նշանակում է՝ հասնել նրան, որ քաղաքի զարգացման ծրագրերը ներառեն աղետների ռիսկի նվազեցման ենթածրագրեր, ինչը կնպաստի բնակչության և հյուրերի անվտանգության ապահովմանը»:

Ակնկալվում է, որ հայեցակարգի իրականացումը կնպաստի նորարարությունների համար բարենպաստ միջավայրի ստեղծմանը, ներդրումների ներգրավմանը, սոցիալական և տնտեսական զարգացմանը:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Շարունակությունն՝ այստեղ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ