26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լավ, էս երկրի վրա անե՞ծք է դրված. Փաշինյանն՝ Արմեն Սարգսյանից

ԱԺ «Ելք» խմբակցության պատտգամավոր Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ՀՀԿ-ի կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանը կատարյալ անարգանք է վերաբերում հայ ժողովրդի նկատմամբ, քանի որ չունի անհրաժեշտ ժամկետով ՀՀ քաղաքացիություն: Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը երկքաղաքացիություն է ունեցել: «Հիմա լեգիտիմության խնդիր է առաջանում, պարո՛ն Սարգսյան: Նշում եք, որ 2002 թ-ին ստացել եք Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն: Այն ժամանակ Բրիտանիայի քաղաքացիություն ստանալու համար պետք էր հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից, Սահմանադրությունը երկքաղաքացիություն թույլ չէր տալիս: Այսինքն՝ ունենք նախագահի թեկնածու, ով հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից:

Գուցե Ռոբերտ Քոչարյանն անարդար է վարվել, ճնշումներ ու սպառնալիքներ են եղել»,-ասաց նա:

Փաշինյանը հիշեցրեց՝ իրենք նկատմամբ էլ են մշտապես սպառնալիքներ եղել, սակայն իրենք չեն հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից:  «Դուք այսօր ՀՀ իշխող մաֆիայի, իշխող կլանի անդամ եք ընտրվում»,-դիմելով Սարգսյանին՝ ասաց ընդդիմադիր պատգամավորը:

«Լավ, էս երկրի վրա անե՞ծք է դրված: Այս երկիրն, ի վերջո, օրինական նախագահ չի՞ ունենալու»,-հարցրեց Փաշինյանը:

Ապա նա հայտարարեց, թե ՀՀԿ-ականները գովաբանում էին Պետական-իրահավական հարցերի հանձնաժողովի նախագահ ընտրվող Գևորգ Կոստանյանին, ինչը անվանեց այսպես. «Գետինը մտնելու բան է»:

Փաշինյանը նշեց, որ չի էլ պատկերացնում, թե ինչ ձոներ են լինելու նախագահ Սերժ Սարգսյանին, երբ նա դառնա վարչապետի թեկնածու:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ